Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/560

Այս էջը հաստատված է

Ծերության նպաստ

Կենսաթոշակային իրավունքը, որ ուսուցիչները ձեռք են բերել երկրռւմ լուսավորության որևէ համակարգում ծառայության ժամանակ, պահպանվում է, երբ ուսուցիչը փոխադրվում է նույն երկրում յուրաքանչյուր այլ համակարգ ծառայության:

Հաշվի առնելով յուրաքանչյուր երկրռւմ գործող դրույթները և ուսուցիչների պակասը, ուսուցիչներին, ովքեր շարունակում են իրենց մանկավարժական գործունեությունը կենսաթոշակի տարիքին հասնելուց հետո, պետք է նշանակել կենսաթոշակ՝ հաշվի առնելով աշխատանքի լրացուցիչ տարիները կամ էլ ապահովել լրացուցիչ կենսաթոշակ ստանալու հնարավորություն համապատասխան սոցիալական համակարգում:

Հաշմանդամության նպաստ

Հաշմանդամության նպաստը պետք է վճարվի այն ուսուցիչներին, ովքեր ստիպված են ընդհատել իրենց մանկավարժական գործունեությունը ֆիզիկական աշխատունակության կամ հոգեկան հիվանդությունների պատճառով: Այն դեպքում, երբ հիվանդության կամ այլ նպաստների վճարումը դադարեցվում է աշխատունակության երկարատև կորստի դեպքում, պետք է նախատեսվի ուսուցիչներին կենսաթոշակ նշանակելու իրավունք:

Մասնակի անաշխատունակության դեպքում, այսինքն՝ երբ ուսուցիչը չի կարող կատարել ամբողջ ուսումնական ծանրաբեռնվածությունը, նրան պետք է վճարվի հաշմանդամության մասնակի նպաստ:

Հաշմանդամության նպաստը պետք է հաշվարկվի վերջին աշխատավարձի այնպիսի հարաբերակցությամբ, որպեսզի ուսուցիչը կարողանա բավարար կենսամակարդակ ունենալ:

Անհրաժեշտ է աշխատունակությունը կորցրած ուսուցիչների համար նախատեսել բուժօգնության և համապատասխան նպաստների տրամադրում՝ վերականգնելու կամ, եթե դա հնարավոր է, բարելավելու առողջությունը, ինչպես նաև բուժումը, այն դեպքերում, երբ դա հնարավորություն կտա նրան վերադառնալ նախկին գործունեությանը:

Նպաստ ժառանգներին

Ժառանգներին նպաստ հատկացնելու չափը և պայմանները պետք է թույլ տան պահպանելու բավարար կենսամակարդակ և բավարարել երեխաներին, ովքեր գտնվել են մահացածի խնամքի տակ, բարեկեցություն և կրթություն ստանալու հնարավորություն:

Սոցապահովագրության ֆոնդերի ապահովող միջոցներ

Ուսուցիչների սոցապահովագրությունը պետք է հնարավորինս իրագործվի ընդհանուր համակարգի միջոցով, որ կիրառվում է պետական և մասնավոր հատվածում:

Այն դեպքերում, երբ գոյություն չունի ընդհանուր համակարգ ապահովագրության մեկ կամ մի քանի ձևերի վերաբերյալ, պետք է մշակել իրավաբանական կամ այլ հիմքի վրա հատակ համակարգ ուսուցիչների համար:

Այն դեպքում, երբ ապահովագրության ընդհանուր համակարգի կողմից հաստատված նպաստի չափը ցածր է այն մակարդակից, որ նախատեսվում է այս Երաշխավորագրով, այն պետք է հասցվի առաջարկվող նորմերին լրացուցիչ նպաստների համակարգ ներմուծելու ճանապարհով:

Հարկ է քննարկել ուսուցչական կազմակերպությունների ներկայացուցիչներին ընդգրկելու հնարավորությունն այն հիմնարկների աշխատանքում, որոնք զբաղվում են սոցապահովագրության հատուկ կամ լրացուցիչ նպատակների համակարգերով և, մասնավորապես, այդ համակարգերի դրամական միջոցների զանազան օգտագործմամբ:

Ուսուցիչների պակաս

Ուսուցիչների պակասն արագ բավարարելու խնդրի լուծման ղեկավար սկզբունքներից մեկը պետք է լինի այն միջոցների բացառիկության ընդունումը, որոնց ստիպված դիմում են:

Այդ միջոցները ոչ մի կերպ չպետք է ցածրացնեն կամ վտանգի տակ դնեն արդեն հաստատված մասնագիտական պահանջներն ուսուցիչներին և նվազագույնի պետք է հասցնեն աշակերտների կրթության վնասը:

Հարկ է ընդունել, որ ուսուցիչների պակասի խնդրի լուծմանն ուղղված որոշ միջոցներ, ինչպիսիք,