Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/569

Այս էջը հաստատված է

կրեդիտից ոչ պակաս:

Մագիստրոսի աստիճան ստանալու համար ուսանողը պետք է որպես կանոն հավաքի ընդհանուր առմամբ 300 կրեդիտից ոչ պակաս /5 տարվա ուսուցմամբ/: Կրեդիտների քանակը կարգապահության համար չի կարող լինել մասնատված /բացառության կարգով թույլատրվում է ավելացնել 0.5 կրեդիտ/, քանի որ կրեդիտների գումարումը ամբողջ կիսամյակի համար պետք է տա 30 թիվը:

Կրեդիտներն ավելանում են որևէ առարկայից հանրագումարային ստուգումները բարեհաջող դրական/ հանձնելու դեպքում /քննություն, ստուգարք, թեստ/: Ավելացվող կրեդիտների քանակը գնահատականից կախված չէ: Լսարանային պարապմունքներին հաճախելը հաշվի է առնվում բուհի հայեցողությամբ, սակայն չի երաշխավորում կրեդիտների ավելացում:

Կրեդիտների ավելացման ժամանակ աշխատատարության մեջ հաշվարկվում է լսարանային ծանրաբեռնվածությունը /ըստ եվրոպական տերմինաբանության «կոնտակտային՝ երես առ երես հանդիպման ժամերը», /ուսանողի ինքնուրույն աշխատանքը, ռեֆերատները, կուրսային և դիպլոմային աշխատանքները, մագիստրոսական և դոկտորական թեզեր գրելը, պրակտիկաները, ստաժավորումները, քննությունների նախապատրաստությունը, քննությունների հանձնումը և այլն:

Լսարանային ժամերի և ինքնուրույն ժամերի քանակի հարաբերակցությունը կենտրոնացված ձևով չի կանոնակարգվում:

Խորհուրդ է տրվում գնահատման միասնական եվրոպական 6 բալանոց համակարգը.

А- «գերազանց» /հանձնողների 10 տոկոսը/

В- «շատ լավ» /հանձնողների 25 տոկոսը/

C- «լավ» /հանձնողների 30 տոկոսը/

D- «բավարար» /հանձնողների 25 տոկոսը/

E- «միջակ» /հանձնողների 10 տոկոսը/

F(FХ)- «անբավարար»:

Ակադեմիական շարժունությունը «Բոլոնյան գործընթացի» գաղափարախոսության և գործնականի ևս մեկ բնորոշ կողմն է: Այն արտահայտվում է մի շարք համալիր պայմանների մեջ`

- ուսանողի և այն բուհի համար, որտեղ նա ստանում է սկզբնական ուսուցումը /բազային բուհ/,

- ուսանողը պետք է սովորի արտասահմանյան բուհում մեկ կիսամյակ կամ մեկ ուսումնական տարի,

- նա սովորում է տվյալ երկրի լեզվով կամ անգլերենով, այդ նույն լեզուներով հանձնում է ընթացիկ և հանրագումարային ստուգումները,

- շարժունության ծրագրերով ուսուցումը արտասահմանում անվճար է, ընդունող բուհը ուսուցման համար փող չի վերցնում,

- ուսանողն ինքն է վճարում ճանապարհածախսը, սննդի, ապրուստի, բժշկական ծառայությունների, համաձայնեցված ծրագրից դուրս ուսումնական պարապմունքների, օրինակ` այդ երկրի լեզվին տիրապետելու ուսումնառության դասընթացների համար,

- բազային բուհում /որտեղ ուսանողն ընդունվել է/ ուսանողի օգտին հաշվարկվում են ստացած կրեդիտները, եթե ստաժավորումը համաձայնեցված է դեկանատի հետ, արտասահմանում սովորելու ընթացքում նա ոչ մի առարկայից վերահանձնում չի կատարում,

- Բուհն իրավասու է իր ծրագրում չհաշվարկել այն ակադեմիական կրեդիտները, որն ուսանողը առանց դեկանատի հետ համաձայնեցնելու ստացել է ուրիշ բուհերում,

- խրախուսվում է ուսանողի կողմից համատեղ և երկակի դիպլոմների ստացումը:

Բուհի ինքնավարությունն ունի հատուկ կարևորություն այն խնդիրների ապահովման համար, որոնք ծառացած են «Բոլոնյան գործընթացի» մասնակիցների առջև: Այն դրսևորվում է նրանում, որ.

- գոյություն ունեցող պայմաններում բուհերն ինքնուրույն են որոշում ուսուցման բովանդակությունը ըստ բակալավր /մագիստրոս/ մակարդակների,

- ինքնուրույն որոշում են ուսուցման մեթոդաբանությունը,