- գիտական և գիտա-դասախոսական կադրերի վերապատրաստմանն ուղղված պահանջների և դիրքի համաձայնեցմամբ,
- ԱՊՀ ցանկացած մասնակից պետության ներսում կրթական իրավունքների ազատ իրականացմամբ:
ԱՊՀ միասնական կրթական տարածաշրջանը մշակութային, հոգեբանական տարածաշրջանի հիմնական մասն է, որը հիմնվում է դրանցում բնակվող մարդկանց պատմական ընդհանրության վրա:
ԱՊՀ հայեցակարգը մարդու ազատության իրավունքների վերաբերյալ սահմանել է մի շարք կանոններ՝
1) Յուրաքանչյուրն ունի կրթվելու իրավունք:
Ցանկացած գործառնության իրականացման ժամանակ կրթությունն ապահովող կողմը պետք է հարգի ծնողների՝ իրենց երեխաներին սեփական համոզմունքների և ազգային ավանդույթներին համապատասխան կրթելու իրավունքը:
2) Նախնական, հիմնական ընդհանուր կրթությունը հանդիսանում է պարտադիր և անվճար:
3) Յուրաքանչյուր պայմանավորված կողմ սահմանում է տարիքային նվազագույն, որի ընթացքում միջնակարգ կրթությունը հանդիսանում է պարտադիր, և որը չի կարող ցածր լինել միջազգային պայմաններին համապատասխան հաստատված աշխատանքի ընդունման նվազագույն տարիքից:
14.6.2. ԱՊՀ միասնական տարածաշրջանի ձևավորման հայեցակարգը
Այն հաստատվել է ԱՊՀ ղեկավար մարմինների Խորհրդի որոշմամբ՝ 1997 թ. հունվարի 17-ին և սահմանում է ԱՊՀ միասնական կրթական տարածաշրջանի հիմնական սկզբունքները, ձևավորման փուլերն ու պայմանները: Միասնական տարածաշրջանը բնութագրվում է՝
- կրթական ոլորտում պետական քաղաքականության սկզբունքների ընդհանրացմամբ,
- պետական կրթական ստանդարտների, ծրագրերի, կրթական մակարդակի յուրաքանչյուր մասնագետին և կադրերին ներկայացված պահանջների համաձայնեցմամբ,
- կրթություն ստանալու քաղաքացիների հնարավորությունների և իրավունքի հավասարությամբ:
Միասնական կրթական տարածաշրջանի ձևավորումը հանդիսանում է ԱՊՀ քաղաքականության ուղղություններից մեկը:
ԱՊՀ պետությունների ժամանակակից կրթության հիմնական գործառույթը հանդիսանում է ազգային և համաշխարհային մշակույթի տարածումը:
Համագործակցության մասնակից պետությունների ինտեգրացիան կրթական ոլորտում պետք է նպաստի՝
- ԱՊՀ մասնակից պետությունների պատմականորեն ձևավորված ազգային հոգեբանական ընդհանրացման պահպանմանը,
- միջազգային հանրության մեջ մշակույթի ձևավորման պայմանների և հնարավորությունների ստեղծմանը,
- որակավորված մասնագետների վերապատրաստման հնարավորությունների ընդլայնմանը և այլն:
ԱՊՀ մասնակից պետությունների միասնական կրթական տարածաշրջանի ձևավորման հիմնական սկզբունքներն են հանդիսանում.
- ազգային կրթական համակարգերի մերձեցումը,
- պետական կրթական ստանդարտների, ծրագրերի, գիտական և գիտա֊դասախոսական կադրերի վերապատրաստմանն ուղղված պահանջների համաձայնեցումը,
- տարբեր կրթական մակարդակներով համատեղ կրթական հաստատությունների ստեղծման ժամանակ փոխշահավետ համագործակցումը,
- ԱՊՀ ժամանակակից պետությունների կրթական համակարգի գործունեության տեղեկատվության