Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/580

Այս էջը հաստատված է

ինչպես նաև նա չի կարող խոչընդոտ հանդիսանալ գործող համաձայնագրերի զարգացմանն ուղղված նոր Համաձայնագրեր կնքելուն:

Հոդված 19

Սույն Համաձայնագիրը չի սահմանափակում այլ Կողմի պետական տարածքում տրված և սույն Համաձայնագրի գործողությունների տակ չընկնող Կողմերից յուրաքանչյուրի կրթական փաստաթղթերի համարժեքության սահմանումը և ճանաչումը:

Հոդված 20

Կողմերը կհամակարգեն իրենց գործողությունները բազմակողմ միջազգային ֆորումներում, հանդիպումների և կոնֆերանսների ժամանակ, որոնք նվիրված կլինեն կրթական համարժեք փաստաթղթերին, գիտական կոչումներին և աստիճաններին վերաբերող հարցերին:

Հոդված 21

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից Ինտեգրացիոն կոմիտեի չորրորդ ծանուցագրի անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման օրվանից:

Հոդված 22

Սույն Համաձայնագիրը գործում է հինգ տարվա ընթացքում և երկարացվում է հաջորդ հինգ տարիների համար:

Հոդված 23

Կողմերի համաձայնության դեպքում սույն Համաձայնագիրը բաց է այլ պետությունները միանալու համար:

Հոդված 24

Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դուրս գալ սույն համաձայնագրից՝ այդ մասին գրավոր ձևով տեղեկացնելով Ինտեգրացիոն կոմիտե:

Սույն Համաձայնագիրը իր գործողությունը դադարեցնում է տվյալ կողմի համար Ինտեգրացիոն կոմիտեի կողմից այդպիսի ծանուցագրի ստանալուց հետո վեց ամիսը լրանալու դեպքում:

Կնքված է 1998 նոյեմբերի 24-ին Մոսկվա քաղաքում, ռուսերեն լեզվով մեկ իսկական օրինակով: Իսկական օրինակը պահվում է Ինտեգրացիոն կոմիտեում, որը յուրաքանչյուր Կողմին է ուղարկում ստորագրված սույն Համաձայնագրի ավարտական պատճենը:

14.6.4. ԱՊՀ երկրների մոդելային կրթական օրենսգրքի հայեցակարգը

Ինչպես արդեն նշվեց 1997 թ. հունվարի 17-ին Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ հաստատվեց ԱՊՀ միասնական կրթական տարածաշրջանի ձևավորման հայեցակարգը, և որպես դրան կից հավելված, ընդունվեց ԱՊՀ մասնակից պետությունների կրթական ոլորտում համագործակցության գծով Խորհրդի մասին կանոնադրությունը:

Այդ փաստաթղթերը հանդիսացան կրթական ոլորտի հարաբերությունները կարգավորող մի շարք մոդելային օրենսդրական ակտերի մշակումն աապահովող առաջին նորմատիվ ակտերը: ԱՊՀ մասնակից պետությունների Միջպառլամենտական Ասամբլեայի Խորհրդի որոշմամբ 1998 թ. հոկտեմբերի 17-ին ստեղծվեց ԱՊՀ մասնակից պետությունների մոդելային կրթական օրենսգրքի նախապատրաստմանն ուղղված աշխատանքային խումբ, որի մշակման հիմքում ընկած են Սիջպառլամենտական կոմիտեի (1997 թվականի հոկտեմբերի 11-ի № 4-11) և և Միջպառլամենտական Ասամբլեայի կողմից (1999 թվականի ապրիլի 3-ի № 13-8) ընդունված «Կրթության մասին» մի շարք օրենքներ: