Հաշվի առնելով այն փաստը, որ կրթական ոլորտում մի շարք օրենքների, կրթության ազգային ուսմունքների /դոկտրինների/ և այլ ռազմավարական փաստաթղթերի ընդունումն ու մշակումը պահանջում են երկար ժամանակ՝ Միջպառլամենատական ասամբլեայի Մշակույթի, կրթության և տեղեկատվության գծով մշտական հանձնաժողովը համաձայնվեց աշխատանքային խմբի՝ ԱՊՀ մասնակից պետությունների համար մոդելային կրթական օրենսգրքի հայեցակարգի առաջնահերթ մշակման նպատակահարմարության առաջարկի հետ, որը հիմք է կրթական ոլորտում ինչպես ազգային, այնպես էլ միջազգային օրենքների և նորմատիվային փաստաթղթերի համակարգված և համաձայնեցված մշակման համար:
Մոդելային օրենսգրքի հայեցակարգը միջազգային իրական ակտ է: Այն պետք է համապատասխանի միջազգային իրավունքի ընդհանուր նորմերի պահանջներին և սկզբունքներին:
Դրա հիմքում ընկած են հետևյալ սկզբունքները՝
- ԱՊՀ մասնակից պետություններում մարդու և քաղաքացու իրավունքների ու պարտավորությունների հանդեպ հարգանքի դրսևորում,
- ԱՊՀ մասնակից պետություններում կրթական համակարգի արդի վիճակի հաշվի առնում,
- ԱՊՀ մասնակից պետություններում կրթական համակարգում զարգացման պատմական փորձի, ինչպես նաև այդ ոլորտում միջազգային փորձի հաշվի առնում:
- բաղադրիչների համապատասխանեցում պետական ստանդարտների միջպետական բաղադրիչին,
- համապատասխանեցում ԱՊՀ մասնակից պետությունների կրթական ոլորտի պետական քաղաքականությանը,
- խտրականության բոլոր ձևեր բարցառում կրթության ոլորտում,
- համապատասխանեցում կրթության ստացման ձևերին,
- համապատասխանեցում կրթական փաստաթղթերին, կրթության և գիտական աստիճանների վերաբերյալ պետական նմուշի փոխադարձ ճանաչման, փաստաթղթերի համարժեքության սահմանման համար հիմնական նորմատիվային ակտերի բազայի և մեխանիզմների սահմանում:
Մոդելային կրթական օրենսգրքի հիմնական նշանակությունը հանդիսանում է՝
- կրթական ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների միասնական տարածաշրջանի ձևավորման նպատակով ազգային օրենքների և նորմատիվային ակտերի ներդաշնակությունը,
- ԱՊՀ ժամանակակից պետությունների կրթական համակարգերի փոխգործունեությունը, կրթական ոլորտին վերաբերող հարցերի կարգավորումը, որոնք պետք է միանման ձևով լուծվեն ԱՊՀ բոլոր մասնակից պետությունների կողմից,
- գիտական և գիտա-դասախոսական կադրերի ատեստավորման և վերապատրաստման բոլոր պահանջներին և մակարդակներին պետական կրթական ստանդարտների համաձայնեցված մոտեցում:
Այս բոլորին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝
- ԱՊՀ մասնակից պետություններում կրթության զարգացման խնդիրների, նպատակների և չափանիշների սահմաններում, կրթական ոլորտում պետական քաղաքականության միասնական սկզբունքների հաստատում,
- կրթության համաձայնեցված մակարդակի սահմանում՝ հաշվի առնելով կրթության ազգային առանձնահատկությունները,
- կրթական ոլորտում օրենսդրությունների միասնական հիմնական դրույթների սահմանում,
- կրթական հաստատությունների իրավական կարգավիճակի սահմանում, գիտական կոչումների և աստիճանների, պետական նմուշի կրթական փաստաթղթերի փոխադարձ ճանաչման և համարժեքության սահմանման մեխանիզմի մշակում,
- համագործակցության՝ ցանկացած երկրռւմ կրթություն ստանալու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդների համար ազատ հասանելիության շարժունության ապահովում,
- ԱՊՀ մասնակից պետությունների ուսումնական հաստատությունների ատեստավորման