Այս էջը հաստատված է
կարգի համաձայնեցում,
- ԱՊՀ մասնակից պետությունների միասնական կրթական տարածաշրջանի ուսումնա-մեթոդական ապահովում,
- ԱՊՀ մասնակից պետությունների միասնական կրթական տեղեկատվական համակարգի ստեղծում և գիտական ապահովում:
Դրված նպատակների հաղթահարման դեպքում տեղի կունենան՝
- ԱՊՀ մասնակից պետությունների միասնական կրթական տարածաշրջանի ձևավորում,
- ԱՊՀ մասնակից պետությունների կրթական ոլորտում հիմնական օրենսդրական նորմատիվային ակտերի ներդաշնակեցում,
- ԱՊՀ միասնական կրթական տարածաշրջանի սահմաններում բոլոր մասնակից պետությունների քաղաքացիների մասնագիտական շարժունության, անհատական պահանջների բավարարում,
- ԱՊՀ բոլոր կրթական հաստատություններում կրթական որակի բարձրացում,
- Միասնական ցուցանիշների բազայի հիման վրա կրթական ոլորտի վիճակագրության կատարելագործում,
- ԱՊՀ մասնակից պետությունների պետականորեն ձևավորված հոգևոր ընդհանրության պահպանում և հետագա զարգացում, միջազգային մշակույթի ձևավորման հնարավորությունների ստեղծում և պահպանում:
Մոդելային կրթական օրենսգրքի մշակման համար հիմք են հանդիսանում ազգային օրենսդրական նորմատիվային ակտերը, պայմանագրերը, համաձայնագրերը և այլ իրավական ակտեր, որոնք կնքվել են ԱՊՀ մասնակից պետությունների միջև՝ կրթական ոլորտի շրջանակներում:
Կրթության հիմնական նպատակներն են՝
- Կյանքի և աշխատանքի հանդեպ աճող սերնդի լիարժեք նախապատրաստումը,
- տնտեսական, սոցիալական ոլորտների, մշակույթի, գիտության, հոգևոր զարգացման նպատակով գիտելիքների կուտակումը, պահպանումն ու հաղորդումը,
- ազգերի միջև հարաբերությունների ներդաշնակեցմանն ու փոխհամաձայնությանն ուղղված հատկանիշների սերմանումը,
- երեխաների և երիտասարդների բազմակողմ և ժամանակակից զարգացումը, անհատականության կայացման և ինքնահաստատման գիտելիքների ձևավորումը,
- ողջ կյանքի ընթացքում քաղաքացիների սեփական գիտելիքների կատարելագործման ձգտման և պահանջի խթանումը:
Կրթության հիմնական խնդիրներն են հանդիսանում՝
- Մշակույթի, տնտեսության, գիտության, տեխնիկայի ոլորտներում ստացվող կրթական բոլոր տեսանկյունների պարբերական թարմացումը,
- ողջ կյանքի ընթացքում մարդու կրթվելու անընդհատության ա հասանելիության ապահովումը,
- կրթության զարգացմանն ուղղված տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված ծրագրերի ստեղծումը,
- կրթվողների ակադեմիական շարժունության ապահովումը,
- մարդկանց մեջ ակտիվ կենսակերպ վարելու դաստիարակումը, սպորտի զարգացումը,
- բոլոր ուսումնական հաստատություններում և կրթական մակարդակներում կրթական որակի ապահովումը,
ԱՊՀ կրթական ոլորտում պետական քաղաքականության հիմքում պետք է ընկած լինեն հետևյալ՝
- Պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններում կրթելու քաղաքակիրթ բնույթի, կրթության ազատության,
- Կրթության հումանիտար բնույթի, մարդկային արժեքների, առողջության, անհատի ազատ զարգացման չափանիշների,
- ազգային մշակույթի և մշակութային ավանդույթների վրա հիմնված կրթության զարգացման