Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/583

Այս էջը հաստատված է

և պահպանման,

  • նախադպրոցական և ընդհանուր կրթության հասանելիություն, մրցակցության հիման վրա հիմնված մասնագիտական կրթության հասանելիության, բոլորի համար որակյալ կրթության երաշխավորման ապահովման,
  • հումանիտար և մասնագիտական վերապատրաստման հիմնարարության,
  • ԱՊՀ մասնակից պետությունների պահանջներին և խնդիրներին համապատասխանող կրթական համարժեքության,
  • կրթության կառավարման պետական-հասարակական բնույթի,
  • բոլոր մակարդակների կրթական համակարգերի սոցիալական ենթակաոուցվածքների և նյութա-տնտեսական բազայի զարգացման, ամրապնդման և արդիականացման,
  • դասախոսական աշխատանքի դիմաց տրվող արժանի աշխատավարձի, որակավորման բարձրացման, նորմալ կենցաղային պայմանների ստեղծման, առողջության պահպանման երաշխավորությունների տրամադրման,
  • արժանի կենսաթոշակային ապահովման,
  • սոցիալական գործընկերության ամրապնդման և զարգացման սկզբունքները

Կրթական ոլորտում պետությունը պարտավոր է ապահովել՝

  • Բարձրորակ անվճար կրթություն ստանալու քաղաքացիների իրավունքների իրականացում,
  • ԱՊՀ մասնակից պետությունների կրթական տարածաշրջանի ձևավորում և զարգացում,
  • հասարակության գիտակցության մեջ կրթության՝ որպես բարձրագույն արժեքների ձևավորում,
  • ընտանիքներում, բոլոր տեսակի հաստատություններում երեխաների լիարժեք կրթվելուն ուղղված պայմանների ստեղծում,
  • երիտասարդ սերնդի մեջ օրենքի նկատմամբ հարգանք տածելու կրթում,
  • կրթության համակարգի զարգացմանն ուղղված սոցիալ-տնտեսական պայմանների ստեղծում,
  • կրթական հաստատությունների նորմատիվային ֆինանսավորում,
  • մասնագիտական կրթական բոլոր մակարդակի կազմակերպման և աշխատանքային շուկայի պահանջարկի բավարարման նպատակով օգտագործողների և այլ մասնագետների՝ սոցիալական համագործակցության մեջ ներգրավում,
  • տեղեկատվական ծրագրերին, տեխնոլոգիաներին, մեթոդական, ուսումնական և գիտական գրականությանը դասավանդողների, կրթվողների հասանելիության,
  • ծնողազուրկ, հաշմանդամ, մանկատան երեխաների և կարիքի մեջ գտնվող մնացած երեխաների համար ընդհանուր և մասնագիտական կրթություն ստանալու համար պայմանների ստեղծում,
  • բարձրագույն ուսումնական հաստատությունների կատարելագործում և զարգացում՝ գիտական, մշակութային և նոր տեխնոլոգիաների տեսանկյունից,
  • կրթության, գիտության և արտադրության ինտեգրացում,
  • ԱՊՀ մասնակից պետությունների կրթական համակարգի և միջազգային կրթական համակարգի ինտեգրում՝ հաշվի առնելով ազգային փորձն ու ավանդույթները,
  • կրթական ծառայությունների միջազգային շուկա դուրս գալու ակտիվություն:

Արտադպրոցական կրթության իրավական կարգավորումը

Արտադպրոցական կրթությունը և դաստիարակությունը կոչված է տարբեր ոլորտներում երեխաներին և երիտասարդներին հավասար հնարավորություններով ստեղծագործական գործունեություն ապահովելու, բարոյական, մտավոր և ֆիզիկական զարգացման, մասնագիտական ինքնորոշման գործում կարիքների բավարարում, առողջ ապրելակերպի ձևավորում:

Որակավորման բարձրացումը և կադրերի վերապատրաստումը (մեծահասակների լրացուցիչ կրթությունը) թույլ են տալիս քաղաքացիներին կատարելագործվել մասնագիտական ոլորտում, պատրաստվել աշխատանքային գործունեությանը փոփոխվող սոցիալ-տնտեսական պայմաններում,