Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/585

Այս էջը հաստատված է

միասնական համակարգի ստեղծման վերաբերյալ,

- իրագործել ԱՊՀ մասնակից պետություններում կրթության և ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցերով տեղեկատվական տեղեկագրի հրատարակումը,

- ստեղծել ԱՊՀ մասնակից պետություններում կրթության հարցերով միջպետական տեղեկատվական կենտրոն,

- ստեղծել ԱՊՀ մասնակից-պետությունների կրթական վիճակագրական կենտրոն,

- ստեղծել ԱՊՀ մասնակից-պետությունների կրթության համակարգերի համեմատական վերլուծության կենտրոն:

ԱՊՀ մասնակից-պետությունների միասնական (ընդհանուր) կրթական տարածքի ապահովման հարցերով խորհրդատվական մարմնի գործառույթները պետք է դրվեն ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտում համագործակցության Խորհրդի վրա (այսուհետև՝ Խորհուրդ), որը կգործի ԱՊՀ մասնակից պետությունների միասնական (ընդհանուր) կրթական տարածքի ձևավորման գործում համագործակցության մասին վերոհիշյալ Համաձայնագրի հիման վրա:

Խորհրդին ուղղվող դիմումները, հարցումները, առաջարկությունները նրա ղեկավարությունը ուղղում է համապատասխան աշխատանքային հանձնաժողովի քննարկմանը և որոշում դրանց քննարկման և որոշման պատրաստման հետագա կարգը:

Խորհրդի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ: Անհրաժեշտության դեպքում նա կարող է առաջարկել ԱՊՀ մասնակից պետությունների Գիտության և կրթության հարցերով Միջխորհրդարանական Ընդհանուր ժողովի Մշտական հանձնաժողովի, ԱՊՀ մասնակից պետությունների կրթության նախարարների Համաժողովի նիստում քննարկել կամ որոշում կայացնել միասնական (ընդհանուր) կրթական տարածքի ապահովման այս կամ այն հարցի շուրջ: Խորհուրդը կարող է փաստաթղթերը ստորագրման համար ներկայացնել ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների Խորհուրդ:

ԱՊՀ մասնակից պետություններում մանկավարժական կադրերի պատրաստման հիմնական սկզբունքներն են.

- առաջնային ուշադրությունը մանկավարժական կրթության նկատմամբ, հաշվի առնելով նրա հատուկ դերը կրթության բոլոր մակարդակների համար,

- մանկավարժական կրթության համակարգի ուղղվածությունը կրթության միջոցով մանկավարժների մեջ ձևավորել այնպիսի ունակություն, որը կաջակցի սովորողների կողմից ժամանակակից աշխարհի, ժամանակակից հասարակության տեղեկատվական պատկերի յուրացմանը, իրենց մասնագիտական գործունեության շահերից ելնելով՝ այդ հասարակության մեջ ազատորեն կողմնորոշվելու իրենց ունակության ձևավորմանը,

- մանկավարժական կրթության համակարգի ուղղվածությունը դեպի ազատ, սոցիալապես շարժունակ, մասնագիտորեն իրազեկ անձնավորության ձևավորունը, ով կարող է դաստիարակել սովորողներին քաղաքացիականության, համամարդկային արժեքների ոգով՝ հաշվի առնելով իր ժողովրդի ավանդույթները, ազգային մշակույթը, մտածելակերպը և սովորույթները,

- ազգային մակարդակով մանկավարժական կադրերի պատրաստման փակ համակարգերի անթույլատրելիությունը, նրանց կողմնորոշումը այնպիսի գործունեությանը, որը ուղղված է ԱՊՀ սահմաններում միասնական (ընդհանուր) կրթական տարածքի ամրապնդմանը և զարգացմանը,

- ԱՊՀ մասնակից պետություններում միջնակարգ և բարձրագույն մանկավարժական կրթության զարգացման միջպետական ծրագրի մշակումը, որը կապահովի կրթության ամբողջ համակարգի ժամանակակից կարիքների բավարարումը, մանկավարժական կադրերի պատրաստման գործում հիմնախնդիրների համապատասխան լուծումը, որոնք դրվել են կրթության առաջ ԱՊՀ մասնակից պետություններում անցյալ դարի 90-ական թվականների սկզբում առաջացած փոփոխություններով, մանկավարժական բուհերի գործունեության համակարգումը նրանց շրջանավարտների գյխավոր սպառողի՝ ընդհանուր կրթության համակարգի հետ,

- մանկավարժական բուհերի և վարժարանների սերտ համագործակցումը կառավարման մարմինների հետ,