Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/589

Այս էջը հաստատված է

պետք է ներառի կրթության բոլոր գործառույթները և հետևյալ միջոցառումները.

կրթության ոլորտում պետական քաղաքականության նպատակների իրականացման ապահովման ուղղվածությունը, դրա ռազմավարական նպատակներին հասնելը և առաջնային խնդիրները լուծելը,

կողմնորոշում դեպի կրթական համակարգերի կառուցվածքային բարեփոխումների նախապատրաստում և անցկացում՝ ժամանակակից պահանջներին դրանք համապատասխանեցնելու նպատակով (դիվերսիֆիկացիա, ինքնավարություն, ժողովրդավարացում), ինչպես նաև պայմանների ստեղծում գիտության բուհական և ակադեմիական հատվածների ինտեգրացման, մասնագետների պատրաստման գործում միջառարկայական մոտեցման իրականացմանը, կրթության և մտավոր աշխատանքի հեղինակության վերականգնման նպատակով բոլոր հասարակական ուժերի հավաքագրման համար, կրթության ոլորտում գիտականորեն հիմնավորված մեթոդների և դրանց հիման վրա ստեղծված կրթական համակարգերի մոնիտորինգի արդյունավետ համակարգերի վրա հենվելը՝ այս ոլորտում բացասական երևույթների և միտումների ժամանակին հայտնաբերման և վերացման նպատակով,

Աջակցություն ուսանողների և դասախոսների շարժունակության զարգացմանը ինչպես ԱՊՀ մասնակից պետությունների սահմաններում, այսպես էլ միջազգային տարածքում, ինչպես նաև հիմնախնդիրների լուծում՝ կապված ուսումնական դասընթացների և ծրագրերի, կրթության մասին պետական նմուշի փաստաթղթերի, գիտական աստիճանների և կոչումների ընդունման և համարժեքության ճանաչման հետ,

գիտական հետազոտությունների արդյունքների վրա հենվելը՝ կրթության ոլորտի պետական քաղաքականության, կրթության զարգացման ռազմավարության և մակրոմակարդակում ընդունվող որոշումների մշակման գործընթացում: