փոխհատուցելու համար:
11) Աշխարհայացք- մարդու, բնության, հասարակության, աշխաաանքի, իմացության հանդեպ հայացքների ամբողջություն: Այն ենթադրում է խորը հասկանալ և գիտակցաբար բացատրել այդ երևույթները և որոշել իր վերաբերմունքը դրանց հանդեպ, ձեռք բերել ինքնուրույն կյանքը դասավորելու հմտություններ, կարողանալ աշխատել՝ իր գաղափարները զուգահեռելով իր գործերի հետ: Գիտակցաբար մոտենալով գիտելիքների համակարգի յուրացմանը, այն ինքնըստինքյան ազդում է տրամաբանական դատողությունների, հիշողության, ուշադրության, մտավոր ունակությունների, նախասիրությունների և շնորհների զարգացմանը:
12) Ասպիրանտ- բարձրագույն մասնագիտական (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) կրթություն ունեցող, հետբուհական կրթական ծրագրով ուսումնառությունն ասպիրանտուրայում շարունակող և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձ, որը հետբուհական մասնագիտական կրթական ծրագրով ատեստավորման արդյունքում կարող է ստանալ հետազոտողի որակավորման աստիճան:
13) Արդարություն - բարոյական տեսության և քաղաքական փիլիսոփայության հասկացություն, որը կապված է անաչառության ու հավասարության գաղափարի և հասարակության յուրաքանչյուր անդամին միանման, հավասար վերաբերվելու հրամայականի հետ:
14) Բազմահամակազմ դասարան- տարբեր դասարանների առարկայական ծրագրեր յուրացնող սովորողներից բաղկացած ուսումնական խումբ:
15) Բարձրագույն մասնագիտական կրթություն- առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հենքի վրա բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի ծրագրերով իրականացվող մասնագիտական կրթություն:
16) Բարձրագույն ուսումնական հաստատություն- կրթական հաստատություն, որն իրականացնում է բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրեր, որն ավարտելուց հետո ուսանողը ստանում է բարձրագույն կրթական որակավորում:
17) Բակալավր- բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող և առնվազն քառամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան ատեստավորված անձանց:
18) Բարձրագույն կրթական որակավորում - ցանկացած փաստաթուղթ, որը վերաբերվում է աստիճանների, դիպլոմների հատկացմանը՝ տրված լիազոր մարմինների կողմից:
19) Բարձրագույն կրթություն - դասընթացների կամ խմբային ուսուցման դասընթացների բոլոր տեսակներն են, նաև մասնագետների պատրաստում կամ հետազոտումն է, որոնք համարվում են որպես բարձրագույն կրթական համակարգի բաղադրիչ: Այդպիսի հաստատություն ավարտելուց հետո ուսանողը ստանում է բարձրագույն կրթական որակավորում:
20) Բարոյականություն- հասարակական գիտակցության ձև և հասարակական հարաբերությունների տեսակ՝ ուղղված անձի ինքնագնահատականի ամրապնդմանը, բոլոր մարդկանց հավասարությանը, իրենց երջանիկ և արժանավայել կյանքի ձգտումներում՝ արտահայտելով մարդկայնության և մարդասիրական առաջընթացի պատմության իդեալները:
21) Բռնություն- օրենքով և բարոյական նորմերով արգելված, ընտանիքի որևէ անդամի կամ այլ անձի դեմ ուղղված ցանկացած ստիպողական կամ բռնի գործողության, անգործության կամ դրան հակելու վարքագիծ, որի հետևանքով խախտվում են մարդու իրավունքները և արժանապատվությունը՝ հասցնելով նրան ֆիզիկական, հոգեհուզական վնասվածք կամ բարոյական ու տնտեսական վնաս' ստեղծելով տառապանք ու սոցիալական անհարմարվողականություն: «Բռնություն» երևույթն այնքան հին է, որքան մարդկությունը: Բռնության խնդիրը չի ճանաչում ո՛չ ազգային, ո՛չ կրոնական, ո՛չ մշակութային գործոններ: Այն վերածվել է համամարդկային հիմնախնդրի, որի դեմ պայքարը գրավում է աշխարհի առաջատար ուժերի, գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների և ողջ հանրության ուշադրությունը: Բռնության ու դաժանության տարբեր դրսևորումների կարելի է հանդիպել հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում՝ ընտանիքում, ուսումնական հաստատությունում, աշխատանքում, հասարակական վայրերում, ազգամիջյան բախումներում և այլուր: