Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/592

Այս էջը հաստատված է

22) Գիտության մեթոդ- ռեալ իրականության ուսումնասիրման միջոց, ընդհանուր ելակետային սկզբունք, որի վրա հիմնվում է տվյալ գիտությունը: «Կրթական իրավունք» գիտության մեթոդաբանությունը, առանձին անձանց նրանց օրինական ներկայացուցիչների մանկավարժների և իրավաբանական անձանց կրթության տարբեր աստիճաններում կրթական հարաբերությունների ծագման, զարգացման, փոփոխման և դադարման հիմնական ընդհանուր օրինաչափությունների ուսումնասիրման որոշակի տեսական սկզբունքների, տրամաբանական հնարքների և հատուկ միջոցների կիրառման ամբողջությունն է:

23) Գիտության մեթոդաբանություն- առանձին անձանց նրանց օրինական ներկայացուցիչների, մանկավարժների և իրավաբանական անձանց կրթության տարբեր աստիճաններում կրթական հարաբերությանների ծագման, զարգացման, փոփոխման և դադարման հիմնական ընդհանուր օրինաչափությունների ուսումնասիրման որոշակի տեսական սկզբունքների, տրամաբանական հնարքների և հատուկ միջոցների կիրառման ամբողջությունն է:

4) Գիտության առարկա- գիտության բաղկացուցիչ մասը լինելով, կրթաիրավագիտության տեսանկյունից կրթաիրավական հայացքների, գաղափարների և պատկերացումների համակարգ է՝ կրթության իրավունքի, կրթական օրենսդրության, դրա սոցիալական պայմանավորվածության, արդյունավետության, օրինաչափությունների, զարգացման ու կատարելագործման միտումների, ինչպես նաև կրթական իրավունքի մեթոդների, սկզբունքների, պատմության և դրա զարգացման հեռանկարների մասին:

25) Դասախոս- բարձրագույն մասնագիտական կրթական համակարգի գիտամանկավարժական աշխատող, որը տեսական, գործնական, մասնագիտական գիտելիքներ է դասավանդում ուսանողներին, սովորողներին և նպաստում դրանց յուրացմանը:

26) Դասավանդողի բարոյականություն և վարքագիծ- միջոցների, ձևերի, կողմնորոշիչների բարոյական նորմերի և օրինակելի վարքագծի համակցություն, որը բնորոշ է «Կրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված մասնագետների որոշակի խմբին, ովքեր, համատեղ աշխատանքային գործունեության ընթացքում ստեղծարար ընդունակություններ ներդնելով, ձգտում են ամրապնդել ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածով նախատեսված սոցիալական, իրավական ժողովրդավարական պետությանը հարիր հասարակության զարգացման քաղաքակրթական մակարդակ: Կա նաև «Դասավանդողների մասնագիտական վարքագիծ» հասկացություն, որն այդ մասնագիտությանը բնորոշ համատեղ աշխատողների փոխներգործության հղկված մեխանիզմ է, արտահայտում է նրանց վերաբերմունքը գործին, սովորողի, միմյանց, իր հաստատության ու հասարակության նկատմամբ: Այն կախված է մասնագիտական գործունեության բովանդակությունից, աշխատատեղերի տեխնիկական հագեցվածությունից, մանկավարժական գործընթացի կազմակերպչական ձևերից, պրոֆեսորադասախոսական կազմի կրթության և մասնագիտական պատրաստվածության մակարդակից, նրանց կյանքի փորձից, որդեգրած արժեքներից և քաղաքավարության ու բարոյական դիրքերից:

27) Դասագրքի փորձաքննություն- կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով հանրակրթության պետական չափորոշիչներին դասագրքի համապատասխանության գնահատման գործընթաց:

28) Դիպլոմավորված մասնագետ- բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կամ մասնագիտական կրթություն ունեցող անձանց՝ առնվազն հնգամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով:

29) Դոկտորանտ- գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստելու համար համապատասխան կարգով ձևակերպված անձ:

30) Դրսեկություն (էքստեռնատ)- ինքնակրթությամբ և գիտելիքների ու կարողությունների ընթացիկ, ամփոփիչ գնահատման եղանակով ուսումնական հաստատությունում իրականացվող կրթության ձև:

31) Դրսեկ- (էքստեռն)՝ ինքնակրթությամբ զբաղվող և ուսումնական հաստատությունում գիտելիքների