ամփոփիչ ատեստավորման եղանակով կրթություն ստացող անձ:
32) Էկոլոգիական պետական քաղաքականություն- ազգաբնակչության էկոլոգիական անընդմեջ կրթության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինների գործունեություն, որը նպատակաուղղված է ազգաբնակչության էկոլոգիական անընդմեջ կրթության իրականացման պայմանների ստեղծմանը, պետական մարմինների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների և ֆիզիկական անձանց գործունեությանը, անձի և հասարակության էկոլոգիական մշակույթի ձևավորմանը:
33) Էկոլոգիական կրթություն- անձին, ազգաբնակչությանը էկոլոգիական գիտելիքների ուսուցմանը, էկոլոգիական դաստիարակությանը, էկոլոգիական մշակույթի արմատավորմանը, բնապահպանության և բնօգտագործման բնագավառում նրանց ճիշտ և խելամիտ կողմնորոշմանը, ունակությունների դրսևորմանն ու վարքագծի ձևավորմանը նպատակաուղղված անընդմեջ գործընթաց:
33) Էկոլոգիական դաստիարակություն- իրավասու մարմինների նպատակաուղղված անընդմեջ, համակարգված գործընթաց՝ երեխայի մեջ բնության ունիվերսալ արժեքների գիտակցման, գործունեության դրդապատճառների և դիրքորոշման վերաբերյալ գիտելիքների համախումբ սերմանելու մասին, որն ուղղված է բարոյագիտակցական վերաբերմունքի մակարդակի բարձրացմանը, բնության հետ շփվելուն ու այն պաշտպանելուն, նրա օրենքների և երևույթների հետ հաշվի նստելուն, բնության, շրջակա միջավայրի, հասարակության ու բնության ներդաշնակության նկատմամբ անհրաժեշտ համոզմունք ձևավորելուն, էկոլոգիական պատասխանտվություն կրելուն:
34) Էկոլոգիական գիտելիք- հասարակական իմացության այն ոլորտն է, որը նպատակաուղղված է շրջահայաց բնօգտագործմանն ու մարդու առողջության համար անվտանգ շրջակա բնական միջավայրի ապահովմանը:
35) Էկոլոգիական գիտելիքների նվազագույն- հասարակության ամեն մի անձին անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալը, որը ծառայում է անվնաս ու սակավաթափոն արտադրության, բնական պաշարների եւ էներգիայի խնայողության, տնտեսական և այլ գործունեության, ինչպես նաև շրջակա բնական միջավայրի վերականգնման և դրա նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորման նպատակին:
36) Էկոլոգիական մշակույթ- մարդու և բնության ներդաշնակ փոխներգործության վերաբերյալ հայրենական և համաշխարհային փորձ, որը նպաստում է առողջ ապրելակերպին, սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը, երկրի և յուրաքանչյուր անձի էկոլոգիական անվտանգությանը: Այն հնարավորություն է տալիս քաղաքացիներին ձեռք բերել գիտելիքներ և կարողություններ, ձևավորել հմտություններ և բացահայտել ունակություններ, դրսևորել բարոյական չափանիշներ և վարքագիծ՝ բնության հետ փոխներգործության ընթացքում:
37) Ընդհանուր պահանջներ - բարձրագույն կրթություն մուտք գործելիս կամ որոշակի մակարդակի բարձրագույն կրթական որակավորում ստանալու նպատակով պարտադիր կատարման ենթակա պահանջներ:
38) Ընտանեկան վիճակագրություն - Հասարակական կյանքի բոլոր մակարդակներում ընտանիքների տեսակի, մեծության, վիճակի վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Իրականացվում է ընտանիքի տեսակի՝ նուկլեար, գերդաստանային, տարիքային, սեռաթվակազմի, անչափահասների թվաքանակի, տարբերակման ցուցանիշների հավաքագրման հիման վրա՝ ըստ հետևյալ բաժինների.
- ընտանեկան հարաբերություններ (ժողովրդագրություն),
- տնային տնտեսություն,
- առողջապահություն,
- սոցիալական ապահովություն
- կրթություն,
- ժամանակի կառավարում,
- զբաղվածություն և գործազրկություն,