Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/594

Այս էջը հաստատված է
  • հանգիստ և ժամանց,
  • սոցիալական ռիսկի խումբ, /շեղվող վարքագիծ/,
  • հանցագործություն և այլն:

Կարծում ենք, որ այս բաժինների առանձին հիմնախնդիրների լուծումների առաջարկությունները պետք է մշակվեն և իրենց վերջնական տեսքով մտցվեն ընտանիքի բարեկեցությանն ուղղված 2013-2015 թթ. ծրագրում:

39) Ընդունելություն- համապատասխան որակավորում ունեցող թեկնածու-դիմորդների համապատասխան ուսումնական հաստատությունում ուսումը շարունակելու համակարգ և գործընթաց:

40) Ինստիտուտ- բարձրագույն ուսումնական հաստատություն, որն իրականացնում է գիտության, տնտեսության և մշակույթի մի շարք ուղղությունների գծով մասնագիտական ու հետբուհական կրթական ծրագրեր և գիտական ուսումնասիրություններ:

41) Ինքնավերլուծություն- բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտությունների, կրթական ծրագրերի, անձնակազմի և կառուցվածքի արդյունավետության և որակի ուսումնասիրություն, որը, կրթական չափորոշիչներին համապատասխան, իրականացնում է բարձրագույն ուսումնական հաստատությունը:

42) Ինտերն՝ բարձրագույն բժշկական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է բժշկական բարձրագույն կրթական ծրագրերն ավարտած և առնվազն 1 տարվա հետբուհական ուսուցում ստացած անձանց:

43) Իրավահարաբերություն- իրավունքի նորմով սահմանվող հասարակական հարաբերությունների իրավական արտահայտման հատուկ ձև: Կրթական հարաբերությունն իրենից ներկայացնում է սովորողի, ուսումնական հաստատության, մանկավարժների, պրոֆեսորադասախոսական կազմի և այլ անձանց միջև առաջացող հարաբերություններ՝ սովորողի կողմից ձեռք բերվող ընղհանուր կամ մասնագիտական կրթության գործընթացում, որն էլ հաստատվում է համապատասխան կրթության կամ որակավորում ստանալու մասին հատուկ փաստաթղթով։

Կրթության ոլորտի բոլոր իրավահարաբերությունները բաժանվում են երկու խմբի՝

ա/ առաջնային /պրեցիպիոն/ կրթական իրավահարաբերություններ,

բ/ երկրորդային /կոմիտորային/ իրավահարաբերություններ, որոնք ձևավորվում և կապված են կրթական գործունեության (կրթական գործընթացի) կազմակերպման և իրականացման հետ։

44) Իրավունքի աղբյուր- ասելով հասկանում են և՛ հասարակության կյանքի նյութական պայմանները (իրավունքի աղբյուրը նյութական իմաստով), և՛ նորմի իրավաբանորեն պարտադիր լինելու պատճառները (իրավունքի աղբյուրը ֆորմալ իմաստով), և՛ նյութերը, որոնց միջոցով մենք ճանաչում ենք իրավունքը (իրավունքի ճանաչման աղբյուրը): «Իրավունքի աղբյուր» հասկացությունն օգտագործելիս սովորաբար այն հասկանում են որպես իրավունքի իրավաբանական աղբյուր (իրավունքի աղբյուր ֆորմալ իմաստով): Հետևաբար, բավական տարածված է այն ձևը, երբ «իրավունքի աղբյուրներ» արտահայտության մեջ այդ բառերի միջև չակերտներով ավելացնում են «ձևերը» ճշգրտումը: Ընդունված է առանձնացնել՝

ա. իրավունքի աղբյուր նյութական իմաստով,

բ. իրավունքի աղբյուր իդեալական իմաստով,

գ. իրավունքի աղբյուր իրավաբանական (ֆորմալ) իմաստով:

45) Լիցենզավորում՝ ուսումնական հաստատության գործունեության թույլտվության գործընթաց:

46) Լրացուցիչ մասնագիտական կրթություն- հիմնական մասնագիտական կրթական ծրագրերից դուրս անձի մասնագիտական որակները կաւոարելագործող, մասնագիտական վերաորակավորումը ապահովող, որակավորումը բարձրացնող և լրացնող ուսումնական գործընթաց։

47) Լրացուցիչ կրթություն- մասնագիտական կրթության հենքի վրա հիմնական կրթական ծրագրերից դուրս մասնագիտական որակները կատարելագործող, մասնագիտական վերաորակավորումը ապահովող, անձի մասնագիտական որակավորումն անընդհատ լրացնող կրթություն։