Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/597

Այս էջը հաստատված է

է նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթության հիմնական և լրացուցիչ ծրագրերով:

73) Հիմնական պահանջմունքներ- ֆիզիկական անձի կեցության համար անհրաժեշտ պայմանների (սնունդ, հագուստ, կացարան, բուժօգնություն, հիմնական ընդհանուր կրթություն, բնակարանային կոմունալ ծառայություններ) ամբողջություն:

74) Հանրակրթության պետական չափորոշիչ- նորմատիվ փաստաթուղթ, որը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, կրթական ծրագրի առավելագույն ծավալը, ըստ կրթական մակարդակների՝ շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները, սովորողների գնահատման համակարգը:

75) Հայցորդ- բարձրագույն մասնագիտական կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում) ունեցող և առանց ասպիրանտուրայում սովորելու՝ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձ կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձ, որը սահմանված կարգով կցված է հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությանը:

76) Հանրակրթական ծրագիր- (հիմնական և լրացուցիչ)՝ հանրակրթության նպատակների իրականացմանն ուղղված ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսուցման կազմակերպման ձևերի ամբողջություն:

77) Հատուկ հանրակրթական դպրոց- կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորող սովորողների համար հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ:

78) Հեռավար (դիստանցիոն) ուսուցում- համակարգված ուսուցման ձև, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և դասախոսի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորղակցության միջոցներով:

79) Հիմնական կրթության- պարտադիր կրթության երկրորդ մակարդակ, որը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին և երկրորդ աստիճանները:

80) Հավասար հնարավորություններ - ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերին և համընդհանուր սկզբունքներին համապատասխան՝ մարդու և քաղաքացու, ընտանիքում կանանց և տղամարդկանց կողմից կրթական իրավունքների և ազատությունների իրագործման համար հավասար պայմանների գործնական ապահովում:

81) Ճանաչում - լիազոր մարմինների պաշտոնական հաստատումն է արտասահմանյան ուսումնական որակավորման կարևորության մասին:

82) Ճանաչման գծով լիազոր մարմին - մարմին, որը պաշտոնապես ընդունում է որոշումներ արտերկրյա որակավորման ճանաչման վերաբերյալ:

83) Մարդու իրավունքներ - մարդկանց և պետության փոխհարաբերությունների սկզբունքներ, նորմեր և կանոններ, որոնք անհատի համար ապահովում են իր հայեցողությամբ գործելու կամ որոշակի բարիք ստանալու հնարավորություն:

84) Մասնաճյուղ- ուսումնական հաստատության տարածքային առանձնացված ստորաբաժանում, որն իրականացնում է մեկ կամ տարբեր կրթական ծրագրեր:

85) Մագիստրոս- բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող անձանց՝ առնվազն մեկ տարի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով:

86) Մասնագետ- միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջին մասնագիտական կրթական ծրագրին համապատասխան ամփոփիչ ատեստավորում անցած անձանց:

87) Սիջին մասնագիտական կրթություն- առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում: