Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/71

Այս էջը հաստատված է

«Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 1-ի համաձայն «Կրթության բնագավառը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ իրավական ակտերով»։

Կրթական իրավունքի աղբյուրները տարատեսակ նորմատիվ իրավական ակտեր են, որոնք կարգավորում այն հասարակական հարաբերությունների համալիրը, որը կազմում է տվյալ իրավունքի ճյուղի առարկան։

Կրթական իրավունքի աղբյուրը կրթության իրավունքի իրացման համար կրթության օրենքով սահմանված կարգով ուսումնական հաստատության ղեկավարի կամ պայմանագրի հիման վրա ծագող և դրա հետ անմիջականորեն առնչվող հասարակական հարաբերությունները կարգավորող՝ ՀՀ ժողովրդի, ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրենց իրավասությունների շրջանակներում ընդունված նոմատիվ իրավական ակտն է։

3.1.2.Կրթական իրավունքի աղբյուրների տեսակները /դասակարգումը/

Կրթական հարաբերությունների փոփոխմանը զուգահեռ, փոխվում են նաև կրթական իրավունքի աղբյուրները։ Այսօր դրանք տեղի են ունենում շատ հաճախ, քանի որ կրթության օրենսդրությունը շատ արագ է նորացվում։ Նկատի ունենալով, որ կրթական հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերը բավական ծավալուն են, հեշտ օգտագործման, իրարից տարանջատելու համար դրանք կարելի է դասակարգել տարբեր հիմքերով՝

ա/ կարևորության աստիճանով և ստորակարգությամբ, այսինքն՝ իրավաբանական ուժով,

բ/ գործողության ոլորտով,

գ/ նորմատիվ ակտն ընդունող մարմնով,

դ/ ակտի տեսակով,

ե/ իրավական ինստիտուտով։

Թվարկած դասակարգումից առավել գործնական նշանակություն ունեն կրթական իրավունքի աղբյուրների իրավաբանական ուժով դասակարգվածությունը, և թե որ մարմնի կողմից է այն ընդունվել։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ կրթական իրավունքի աղբյուրների համակարգը հնարավոր չէ ուսումնասիրել ըստ իրավական ուժի գերակայության հատկանիշի՝ առանց հաշվի առնելու «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի թելադրանքները։

Կրթության իրավունքի նորմերն արտահայտվում, ամրապնդվում են տարբեր տեսակի իրավական աղբյուրներում։ Իրավագիտության մեջ ընդհանուր առմամբ «իրավունքի աղբյուրներ» ասելով հասկանում են գրավոր փաստաթղթեր, որոնց օգնությամբ իրավաստեղծ մարմիններն ամրագրում են իրենց որոշումը՝ ստեղծելու իրավունքի նորմեր՝ իրենց կամքը հասցնող բոլոր շահագրիռ կողմերին։ Իրավունքի աղբյուրների հիմնական տեսակներից են՝

ա/ նորմատիվ-իրավական ակտերը,
բ/ իրավական /դատական/ նախադեպերը,
գ/ նորմատիվ պայմանագրերը,
դ/ միջազգային պայմանագրերը,
ե/ իրավական սովորույթը,
զ/ իրավական և սոցիալական, այդ թվում կրթական ուսմունքները /դոկտրինները/,
է/ հանրաքվեն։

Կարգավորող իրավունքի համակարգում գործում են երկու տեսակի աղբյուրներ, նորմատիվ-իրավական ակտերը և նորմատիվ պայմանագիրը։

Մի շարք ռուս իրավագետներ նորմատիվ իրավական ակտ ասելով հասկանում են իրավական ակտ, որը պարունակում է իրավունքի նորմեր /օրինակ՝/58. Գ.Վ. Նազարենկո էջ՝ 103/։ Սակայն այս սահմանումը ծայրահեղ լայն է։ Ամեն իրավական ակտ չէ, որ պարունակում է իրավունքի նորմեր և հանդիսանում իրավունքի աղբյուր։

Առաջին հերթին, իրավունքի աղբյուրներ չեն համարվում գործադիր իշխանության մարմիններին,