Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/82

Այս էջը հաստատված է

հաստատությունների հարաբերությունները քաղաքացիների, այլ հաստատությունների, կազմակերպությունների հետ, որոնք չեն մտնում նախարարության համակարգի մեջ: Այդպիսի ակտերը ենթակա են գրանցման ՀՀ արդարադատության նախարարությունում: Նախարարության նորմատիվ-իրավական այն ակտերը, որոնք չեն անցել տվյալ գործընթացը և ՀՀ արդարադատության նախարարությունում չունեն պետական հավատարմագրում, չեն կարող գործողության մեջ մտնել, իսկ դրանցում առկա իրավունքի նորմերը չեն կարող կարգավորել հասարակական հարաբերությունները:


3.2.9. Մարզպետները և Երևանի քաղաքապետի որոշումները և կարգադրությունները որպես կրթական իրավունքի աղբյուր

Մարզպետները և Երևանի քաղաքապետը՝ կարող են ընդունել որոշումներ և կարգադրություններ միայն ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում, այդ նորմատիվ որոշումներն ընդունելի են միայն ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով, ՀՀ Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումներով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում: Նրանք կարող են ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ և անհատական կարգադրություններ:

Ենթաօրենսդրական նորմատիվ-իրավական ակտերի դիտարկվող համակարգը փակում են ուսումնական հաստատությունների տեղային նորմատիվ-իրավական ակտերը: Դրանց շնորհիվ կրթական հաստատությանը հնարավորություն է տրվում կոնկրետացնել և լրացնել օրենքների նորմերը, ՀՀ Նախագահի հրամանագրերը, գործադիր իշխանության պետական մարմինների նորմատիվ-իրավական ակտերը և տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ-իրավական ակտերը կրթական հաստատության յուրահատկության, նրա մանկավարժական և կրթության ոլորտում այլ գործունեության առանձնահատկությունների նկատմամբ:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 38-ին համապատասխան հանրակրթության բնագավառում մարզպետը՝

1) ապահովում է մարզի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացումը.

2) վերահսկում է նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից ՀՀ կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, ապահովում է կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացումը՝ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան.

3) համակարգում և վերահսկում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություններում.

4) ապահովում է պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրավունքով հանձնված շենքերի կառուցումը, շահագործումը և պահպանումը.

5) իրականացնում է ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:


3.2.10. Համայնքի ավագանին և համայնքի ղեկավարի որոշումները որպես կրթական իրավունքի աղբյուր

Համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը որոշումներ ընդունում են միայն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում: Նրանք նորմատիվ որոշումներն ընդունում են միայն ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում:

Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները չպետք է հակասեն ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ օրենքներին, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներին, ՀՀ Ազգային ժողովի որոշումներին, ՀՀ Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, ՀՀ կառավարության