Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/86

Այս էջը հաստատված է

բովանդակություն է ստատում դաաարանի կոնկրետ գործով կայացրած ակտով: Յուրաքանչյուր նոր դատավճիռ, նոր վճիռ կամ որոշում, /դատական նախադեպ/ կարող է ընդլայնել կամ նեղացնել այն փաստացի արարքների շրջանակը, որոնք համարժեք արտացոլում են օրենքի «տառը»:

Պետք է ուղղակի ընդգծել, որ դատական նախադեպն օրենքից ածանցյալ է, ստորադրյալ է օրենքին և միայն կոնկրետացնում և իրական բովանդակությամբ է լցնում այն և, վերջին հաշվով, հանդիսանում է օրենսդրի կամքն արտահայտելու պայման:

Նախադեպը իշխանության այնպիսի վարք է, որը տեղի է ունեցել գոնե միայն մեկ անգամ, բայց կարող է օրինակ ծառայել այդ իշխանության հետագա վարքի համար: Այլ կերպ ասած, իրավական նախադեպը կոնկրետ գործի առնչությամբ դատական և վարչական մարմինների որոշումն է, որը հետագայում ընդունվում է որպես ընդհանուր պարտադիր կանոն բոլոր նմանատիպ գործերի վճռման դեպքում: Տարբերում են դատական և վարչական նախադեպեր:

Իրավունքի նախադեպային ձևի դեպքում դատական (իսկ երբեմն էլ վարչական) մարմինները փաստացի օժտված են նոր իրավական նորմեր ստեղծելու իշխանությամբ: Իրավունքի նմանատիպ դրսևորումների դեպքերն անխուսափելիորեն աչքի են ընկնում ծայրահեղ բարդությամբ և խճճվածությամբ, ինչն անկասկած կարող է հեշտացնել անբարեխիղճ պաշտոնատար անձանց կողմից կամայականությունները: Տարբեր պատճառներից ելնելով՝ սոցիալիստական տիպի իրավունքի տեսությունը և պրակտիկան չէին ընդունում և այսօր էլ չի ընդունվում իրավունքի նախադեպային ձևը: Պաշտոնական ուսմունքը /դոկտրինը/ հակված էր այն դիրքորոշմանը, որ սոցիալիստական օրինականության ռեժիմի դեպքում դատական և վարչական մարմինները պետք է կիրառեն իրավունքը, այլ ոչ թե ստեղծեն:

Սովորույթները, իհարկե, խստորեն իշխում են մտքերի վրա: Սակայն պետք է պարզել՝ արդյո՞ք իրավունքի այդ ձևն այդքան հետամնաց է: Անգլիան մինչ այժմ հաջողությամբ այն օգտագործում է: Անկասկած, այն ունի նաև դրական կողմեր: Պետք է ուսումնասիրել, թե որ ոլորտներում, ինչ պայմաններում այն կարող է առավել շատ օգտագործվել ժամանակակից Հայաստանում:

Իրավակիրառման գործունեության արդյունքը հաճախ հանգեցնում է իրավադրույթների մշակմանը, որին բնորոշ է ընդհանրականության և պարտադիրության հայտնի աստիճանը: Իրավադրույթներն իրավաբանական պրակտիկայի խտացված դրսևորումն են: Այդ պատճառով էլ դրանք ի վիճակի են փոխհատուցել իրավունքի նորմի՝ բնականոն հետ մնալը հասարակական հարաբերությունների հարաշարժից. կարող են վերացնել իրավունքի հարաբերական «պահպանողականության» և հասարակական կյանքի փոփոխականության միջև առկա հակասությունները: Վերջին հաշվով իրավադրույթների խելամիտ օգտագործումն ապահովում է իրավակարգի կայունությունը, ամրապնդում օրինականությունը, պետության կողմից վարվող քաղաքականության կայունությունը:

Ենթադրում ենք, որ իրավաբանական պրակտիկայի իրավական դրույթները հադիսանում են իրավունքի նախադեպ: Պետք է նաև նկատի ունենալ, որ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումները լինելով վերջնական, դառնում են պարսպիր կատարման ղեկավարող պարզաբանումներ, պաշտոնական նախադեպային իրավունքի ձևեր: Դրա համար հարկավոր է մանրակրկիտ ձևով «դուրս գրել» դրանց գործողության սահմանները, իրավունքի նորմի մեջ «փոխներարկման» պայմանները (պատշաճ փորձարկումն ավարտելուց հետո):

Իրավաբանական գիտությունը իրավունքի զարգացման որոշակի փուլերում նույնպես ծառայում է որպես ձև: Օրինակ, առավել ականավոր հռոմեական իրավաբաններն իրավունք ունեին տալ բացատրություններ, որոնք հետագայում պարտադիր էին դատարանների համար: Անգլիական դատարաններում հայտնի իրավաբանների (Բրակտոն, Գլենվիլ) մեկնաբանությունները իրավունքի աղբյուր են հանդիսացել, որոնց լայնորեն հղումներ էին արվում: Սակայն չպետք է ենթադրել, որ իրավունքի այս աղբյուրն անհետացել է: Ներկայումս մուսուլմանական-իրավական ուսմունքը /դոկտրինը/ շարունակում է հանդես գալ որպես իրավունքի ձև, ինչը հաստատվում է արաբական երկրների օրենսդրությամբ: Օրինակ, Սիրիայի, Սուդանի, Լիբանանի ընտանեկան