Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/88

Այս էջը հաստատված է

ՀՀ կառավարության մասնակցությամբ կնքվող կոլեկտիվ պայմանագրի, որը եռակողմ է։

Կոլեկտիվ պայմանագիրը իրավական ակտ է, որը կարգավորում է ուսումնական հաստատության ղեկավարի և աշխատողների միջև աշխատանքային, սոցիալ-տնտեսական և մասնագիտական հարաբերությունները։

Հարկավոր է ընդգծել, որ պայմանագրային իրավունքը հարաշարժ և ընդլայնվող ազատ ձեռնարկատիրական համակարգի իրավաբանական հիմքն է։

Պայմանագիրը միջազգային իրավունքի մեջ հանդես է գալիս որպես իրավունքի հիմնական ձև։ Սիջազգային պայմանագիրը պետությունների և միջազգային իրավունքի այլ սուբյեկտների միջև ցայտուն արտահայտված համաձայնություն է՝ կնքված նրանց համար ընդհանուր հետաքրքրություն ունեցող հարցերի շուրջ և կոչված կարգավորելու նրանց փոխհարաբերությունները փոխադարձ իրավունքներ և պարտավորություններ ստեղծելու միջոցով։ Միջազգային պայմանագրային իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի հոդված 2-ը բովանդակում է այդ աղբյուրի նորմատիվ սահմանումը՝ «Պայմանագիրը պետությունների միջև գրավոր ձևով կնքված, միջազգային իրավունքի կողմից կարգավորվող միջազգային համաձայնագիր է, անկախ այն բանից, արդյո՞ք նման համաձայնագիրը ամփոփված է մեկ, երկու փաստաթղթի կամ միմյանց հետ կապված մի քանի փաստաթղթերի մեջ, ինչպես նաև՝ անկախ դրա կոնկրետ անվանումից»։

Նորմատիվ-իրավական պայմանագրերը նորմատիվ ինքնակարգավորման դրսևորումն են։ Բայց չպետք է մոռանալ, որ պայմանագրային ձևերի զարգացման, դրանց օրինական ուժ տվող առաջնային իրավաբանական աղբյուրը հանդիսանում է նորմատիվ-իրավական ակտը, իսկ ավելի կոնկրետ՝ իրավունքի դիսպոզիտիվ նորմերը։

Իրավունքի պայմանագրային ձևն ունի հեռանկարային ապագա։ Չէ՞ որ, եթե իրավունքի աղբյուրները պատկերացնենք սոցիալական փոխգործողության տեսքով, ապա դրանք պետք է նախ և առաջ լինեն կամավոր-համաձայնեցված, այլ ոչ թե ֆորմալ-հարկադրաբար։

Կարգավորող իրավունքի մյուս աղբյուրը նորմատիվ պայմանագիրն է /համաձայնագիր/, այսինքն՝ պետական մարմինների, այլ անձանց համաձայնությունը, որը հաստատում է իրավունքի նորմեր, որոնք պարտադիր են այդ պայմանագիրն ընդունած կողմերի համար։Կրթության պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է կրթական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն։ Նորմատիվ համաձայնագրերը առավելապես հանդես են գալիս որպես միջազգային իրավունքի աղբյուր։ Դրանց օգնությամբ որոշվում են համընդհանուր պարտադիր իրավունքներ, իրավունքի նորմեր, կարգավորում են առանձին պետությունների, այդ պետությունների քաղաքացիների, այլ անձանց միջև հարաբերությունները։

«ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ին համապատասխան «ՀՀ միջազգային պայմանագիրը ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով և միջազգային հանրային իրավունքի նորմերով (այսուհետ՝ միջազգային իրավունք) սահմանված կարգով ՀՀ և միջազգային իրավունքի սուբյեկտի, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված կազմակերպության կամ միավորման միջև ստորագրված և օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած և Հայաստանի համար պարտադիր դարձած գրավոր համաձայնություն է, որը տվյալ միջազգային պայմանագրով որոշված կարգավորման առարկայի առնչությամբ պայմանագրի կողմերի համար սահմանում է իրավունքներ և պարտականություններ, փոփոխում կամ դադարեցնում է դրանք»։

«ՀՀ միջազգային պայմանագիր» է համարվում նաև ուժի մեջ մտած այն միջազգային պայմանագիրը, որին Հայաստանը միացել է օրենքով և միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով։

«ՀՀ միջազգային պայմանագիր» է համարվում նաև օրենքով սահմանված կարգով կնքված միջազգային պայմանագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին պայմանագիրը։

«ՀՀ միջազգային պայմանագիր» է համարվում ցանկացած գրավոր համաձայնություն, որ