Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/89

Այս էջը հաստատված է

ձևակերպվել է պայմանագրի, համաձայնագրի, կոնվենցիայի, հուշագրի, արձանագրության տեսքով կամ որևէ այլ անվանումով՝ փաստաթղթի տեսքով, կամ որն արտահայտվել է նոտաների կամ նամակների փոխանակումով։

Միջազգային պայմանագիրը կարող է ձևակերպված լինել մեկ ընդհանուր փաստաթղթի կամ փոխկապակցված և միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով:

Միջազգային պայմանագիր չի համարվում կա՛մ վարչական, կա՛մ տեխնիկական, կա՛մ կազմակերպչական, կա՛մ որևէ այլ համանման հարցեր կարգավորող այն պայմանագիրը, որը թեև կնքված է միջազգային պայմանագրի սուբյեկտների միջև և նրանց համար սահմանում է իրավունքներ ու պարտականություններ, փոփոխում կամ դադարեցնում է դրանք, սակայն միանգամյա կամ որոշակի ժամկետով կիրառման նպատակ հետապնդելու պատճառով անմիջապես դադարեցնում է իր գործողությունը կամ հետապնդում է բուն միջազգային պայմանագրի կնքմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակ և չի պարունակում ՀՀ օրենքին, ՀՀ Նախագահի, ՀՀ կառավարության կամ ՀՀ վարչապետի նորմատիվ իրավական ակտին հակասող կամ գործող այդ ակտերում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու կամ այդպիսի նոր ակտեր ընդունելու կամ այդ պայմանագիրը վավերացնելու կամ հաստատելու դրույթներ:

Նախատեսված պայմանագրի շարքին է դասվում մասնավորապես այն պայմանագիրը, որը՝

1) նախատեսում է խորհրդաժողովների, սեմինարների, դասընթացների և համանման այլ միջոցառումների անցկացում, ներառյալ՝ որևէ հարցով կամ հարցերի խմբի առնչությամբ տեղեկատվության տրամադրումը, ոաումնասիրության կատարումը.

2) կնքվում է իբրև նախնական պայմանագիր ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված բյուջետային մուտքերի մասով նախատեսված օտարերկրյա պետությունների, դրանց վարկային կազմակերպությունների կամ միջազգային վարկային կազմակերպությունների կողմից՝ վարկային միջոցների տրամադրման նպատակով համապատասխան միջազգային պայմանագրի կնքման նախապատրաստման համար.

3) հետապնդում է միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամակցությունը նախապատրաստելու նպատակ և ըստ էության չի լուծում այդպիսի կազմակերպությանը իրավաբանորեն անդամակցելու հարցերը:

Միաժամանակ նույն օրենքի հոդված 4-ը սահմանում է.- «1. ՀՀ միջազգային պայմանագրի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, օրենքով, ինչպես նաև ՀՀ իրավական այլ ակտերով:

ՀՀ միջազգային պայմանագրի հետ կապված, ինչպես նաև Հայաստանի մասնակցությամբ գործող միջազգային պայմանագրերով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և նորմերով»:

Օրենքով ահմանված կարգով ուժի մեջ մտած ՀՀ միջազգային պայմանագիրը ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է:

Ուժի մեջ մտած ՀՀ միջազգային պայմանագրի նորմերը ՀՀ տարածքում գործում են անմիջականորեն:

Եթե օրենքով սահմանված կարգով վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են ՀՀ օրենքներով, ապա կիրառվում են վավերացված միջազգային պայմանագրի նորմերը:

Եթե օրենքով սահմանված կարգով հաստատված ՀՀ միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են ՀՀ Նախագահի նորմատիվ հրամանագրերով, կարգադրություններով, կառավարության որոշումներով կամ գերատեսչական նորմատիվ ակտերով, ապա կիրառվում են հաստատված միջազգային պայմանագրի նորմերը:

Նորմատիվ համաձայնագրի առանձնահատկությունը որպես «իրավունքի աղբյուրի» բնութագրվում և ընդունվում է, առաջին հերթին, միայն այն ստորագրած բոլոր անձանց կամավոր համաձայնությամբ: Երկրորդ հերթին, նորմատիվ համաձայնագիրը նախատեսվում է կողմերի փոխադարձ պատասխանատվություն համաձայնագիրը չկատարելու համար, նրա դրույթները