Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/98

Այս էջը հաստատված է

Երաշախավորությունը, հայկական օրենսդրության համեմատ, նշանակալիորեն ընդարձակում է բուհական վարչակազմի կողմից դասախոսներին աշխատանքից ազատման ցանկը: Երաշխավորության հոդված 50-ի համաձայն՝ վարչակազմի նախաձեռնությամբ դասախոսի նկատմամբ որպես կարգապահական տույժ ազատումը կարող է կիրառվել գիտական հետազոտական աշխատանքների արդյունքները կեղծելու, նմանակելու համար, ֆինանսական լուրջ խախտումների, սեռական նկրտումների, ուսանողների, աշխատակիցների կամ ակադեմիական հանրության ներկայացուցիչների նկատմամբ ոչ իրավաչափ վարքագծի համար:

UNESCO, անգլերենի հապավում /United Nations Educational Scientific and Cultural Organisation/ փաստաթղթերը նշանակալի հետաքրքրություն են ցուցաբերում եվրոպական երկրներում ուսումնական դասընթացների, դիպլոմների, բարձրագույն կրթությունը վկայող փաստաթղթերի և գիտական աստիճանների ճանաչմանը: Մասնավորապես Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող, որակավորումը ճանաչելու մասին Կոնվենցիան (ETS N 165) (Լիսաբոն, 1997. 11 ապրիլ) արտահայտում է կողմերի համոզմունքը նրանում, որ որակավորման արդարացի ճանաչումը համարվում է կրթության իրավունքի առանցքային տարր, որպես հասարակության պարտավորություն, և պարունակում է նորմեր, որոնք ամրագրվում են պետությունների կողմից, ինչը բարձրագույն կրթության հնարավորություններ է ընձեռում: Կոնվենցիան արգելում է խտրականության ցանկացած ձև, որոնք կարող են առաջանալ օտարերկրացիների որակավորման ճանաչման և գնահատման ընթացքում և հանձնարարում է յուրաքանչյուր պետությանը և նրա մարմիններին գործել բացահայտորեն՝ համաձայնության և վստահության սկզբունքների հիման վրա: Բացի այդ, խորհուրդ է տրվում որակավորման ճանաչման մասին որոշումն ընդունել խելամիտ ժամկետներում:

UNESCO-ի փաստաթղթերում առկա է նաև այլ երկրներում ստացած կրթության փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին Ուղեցույց: (Հելսինկի. 1997. 11 հունիս):

Ուղեցույցի հիմքում դրված է նմանատիպ բոլոր ակտերի ընդհանուր մոտեցում-փաստաթուղթը, որը թույլ է տալիս համեմատել հարազատ երկրում որոշակի մակարդակի կրթական ծրագրերը այլ երկրների համեմատական կրթական ծրագրերի հետ: Բացառություն է արված ԽՍՀՄ-ում մինչև 1991թ. տրված փիլիսոփայության, պատմության, իրավունքի, տնտեսության և այլ հասարակական գիտություններին վերաբերող դիպլոմներին, որոնք ենթակա են նախնական բովանդակալից ստուգման:

Ինչպես ՀՀ-ում, այնպես էլ այլ երկրներում անցկացվող բարձրագույն կրթությանը վերաբերող բարեփոխումներն իրականացնելիս հարկավոր է հաշվի առնել «21-րդ դարի բարձրագույն կրթության մասին համաշխարհային հռչակագիրը, մոտեցումները և գործնական միջոցառումները» փաստաթղթի համապատասխան դրույթները: (Փարիզ, 1998թ. հոկտեմբերի 9-ը): Հռչակագիրը դրական է գնահատում կրթության զարգացման ընթացքը 20-րդ դարի երկրորդ կեսին, և սահմանում է հիմնական միջոցները, որոնք կոչված են պահպանել և բազմապատկել հաջողությունները կրթության ոլորտում հաջորդ հարյուրամյակում: Նրանում ասվում է, որ «արդի հարյուրամյակի երկրորդ կեսը կմտնի բարձրագույն կրթության պատմության մեջ, որպես նրա զարգացմա բուռն շրջան. 1960-1995թթ. ամբողջ աշխարհում սովորողների թիվն աճել է 13-82 մլն., այսինքն՝ ավելի քան 6 անգամ»: Եվ այդ պայմաններում հաստատվում է անհրաժեշտությունը՝ «պահպանել, ամրապնդել և ընդլայնել կրթության հիմնական խնդիրներն ու արժեքները»:

Այդ փաստաթուղթը սահմանում է բարձրագույն կրթությանը վերաբերող նոր մոտեցման հիմնական ուղղությունները, և բարձրագույն կրթության զարգացմանն առաջարկվող միջոցառումների անցկացման ուղիները: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ 21-րդ դարի կրթության խնդիրների ու նրանց լուծման ուղիները պետք է դիտարկել այլ տեսակետից. «Հարկավոր է ամենից առաջ անցում կատարել հմտությունների և կարողությունների ուսուցմանը, որոնք կապված են հաղորդակցության, ստեղծագործական և քննադատական վերլուծության, անկախ մտածողության և կոլեկտիվի բազմամշակութային համատեքստի աշխատանքների հետ»: Դրա հետ մեկտեղ, բարձրագույն կրթությամբ մասնագետը պետք է լինի ոչ միայն իր մասնագիտության տերն իր գործում, այլև ունենա սոցիալական պատասխանատվության սուր զգացողություն, լինի քաղաքացիական