Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/125

Այս էջը սրբագրված է

և խլուրդի կերպարանքով, ինչպես կատաղած գազանը, հարձակվեք Հայոց աշխարհի վրա։ Իրենց ազգի հնարագետ և խորամանկ կեղծավորությամբ խաղաղասեր ձևացավ և կամաց-կամաց ջանաց կատարել իր չար մտահղացումները:

Սրա ժամանակ Վասպուրական աշխարհին տիրում էր Աշոտը՝ Արծրունյաց տոհմից, որը քաջահայտ ու զորավոր մարդ էր վեհագույների մեջ։ Նա բազում քաջություններ ցուցարերեց պատերազմներում և մենամարտիկների զինված ընդհարումների հանդեսներում։ Փառավոր ու անվանի էր իրենից աոաջ Հայաստանի թե՛ արևելյան և թե՛ հյուսիսային կողմերի իշխաններից և մանավանդ Վասպուրական աշխարհի իշխանապետության նախարարներից։

նույն ժամանակներում թագավորն իր ավագ իշխաններից ինչ-որ մեկին, որին արաբական լեզվով՝ եբրայեցերենի կապակցմամբ Ապուսեթ էին անվանում, ուղարկեց Հայաստան, որպես վերակացու և արքունի հարկերի տնօրեն։ Նա մեծ զորքով մոտեցավ Հայաստանի սահմաններին։ Տարոնի իշխան Բшգարատը, որը համարվում էր առաջինը Հայոց մեջ, քանի որ նա Բագրատունիների տոհմից էր և այն ժամանակ գլխավորում էր հայոց իշխաններին, իր մեծամեծներից ոմանց ընծաներով՝ ոսկով, արծաթով և պատվական հանդերձներով ուղարկեց Տարոնի սահմանագլուխ՝ նրան ընդառաջ, որպեսզի համոզի չմտնելու հայոց երկիրը։ Սակայն նրանք մտադրվել էին, թերևս ստապատիր եղանակով, նրանցից յուրաքանչյուրին զրկել իրենց իշխանությունից։ Բայց երբ [Ապուսեթն] իմացավ Աշոտի ու Բագարատի անլույծ միաբանության՝ ուխտի մասին, չհայտնեց իր չար դիտավորությունները, որ ուներ նրանց հանդեպ, այլ իր գալստյան պատճառ համարեց միայն հարկերը և ուրիշ հոգսեր։ Նրանք [Ապուսեթին] ուղարկեցին արքունի հարկն ու հասը և վերադարձրին այնտեղ, որտեղից եկել էր: Նա վերադարձավ Սամառա արքային ծանուցեց իր կատարածի և հայոց իշխանների միաբանության մասին։ Նա չարացել էր իր դիտավորությունների խափանումից, ուստի ամբաստանեց Աշոտին, [արքային] հանձնեց նաև Հայաստանում ապրող արաբների նամակները, որտեղ ավելի կեղծ, քան ճշմարիտ ձևով հայտնում էին նրա արարքների մասին, թե «մշտապես հակառակ է և ընդդիմաբանում է քո թագավորությանը»։

-125-