Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/126

Այս էջը սրբագրված է

Նույն կերպ և Պարսկաստանի կուսակալները ամբաստանությամբ գրգռեցին արքային, համոզելով թե իբր Աշոտը վատաբանում է արաբների պետությանը։

[Ապուսեթ] զորապետը արքունիք վերադառնալուց առաջ հայոց աշխարհի վերակացությունը և արքունի հարկերը վստահեց ինչ-որ Մուսեի, որը հագարացի Զորահայի որդին էր և այն ժամանակ տիրում էր Արզնին ու Աղձնիքի ներքին կողմերին,, որոնք Տարոնի սահմանների մերձակայքում էին։

Զ

ՀԱՅՈՑ ԻՇԽԱՆ ԲԱԳԱՐԱՏԻ ՈՒ ՄՈԻՍԵԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԹԱԳԱՐԱՏԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵԿԱԾ ՎԱՍՊՈԻՐԱԿԱՆԻ ԻՇԽԱՆ ԱՇՈՏԻ ՇՆՈՐՀԻՎ [ՏԱՐԱԾ] ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

Նույն այդ ժամանակ մեծ պատերազմ էր բագարատի և Մուսեի միջև։ Մուսեն զորք գումարեց՝ արքունի հարկերը հավաքելու պատրվակով և մտավ Տարոն երկիրը, որպեսզի պատերազմի Բագարատի դեմ։ Հավաքելով իր զորքի ամբողջ բազմությունը, եկավ բանակեց Հայոց իշխանի ձմեռոցի մոտ: Ապա զորակարգ ընդունեց, ճակատ հարդարեց և ներսից փակեց ամբողջ դաշտաձև հովիտը։ Զինավառվեցին և ամեն տեսակ պատրաստություններ տեսան հայոց զորքի դեմ։

Երբ Հայոց իշխանը տեսավ, որ արաբների զորքը գալիս է պատրաստությամբ, իսկ իրենք սակավաթիվ են, փութապես ազերսագիր ուղարկեց քաջարի Աշոտ իշխանին, որպեսզի, եթե հնար լինի, անձամբ զորքով ու զենքով արագ օգնության հասնի իրեն։ Երբ լրատարները հանդիպեցին մեծ իշխան Աշոտին, նա ընթերցեց աղերսագիրն ու հին հիշատակարանները, [հիշեց] մոտիկ ազգակցությունը, միմյանց հետ կապված լինելն ուխտով, որը հաստատվել էր սուրբ Ավետարանի և տերունական խաչի վրա արված երդմամբ, միատեղ հավաքեց Վասպուրական աշխարհի իշխանության բոլոր նախարարների զորագնդերը։

Փութապես, առանց հապաղելու յուրաքանչյուրն այնտեղ հասավ իր զորքով՝ իշխան Աշոտը և իր եղբայրներ Գուրգենն

-126-