Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/128

Այս էջը սրբագրված է

Բաղեշ, որտեղ և մնաց հիմնական զորքը։ Իսկ [հայ] իշխանները հետապնդեցին նրանց, ովքեր փախել ընկել էին [Բաղեշի] ամրոցը։ Ապա պաշարեցին քաղաքն ու ամրոցը, մինչև որ այնտեղից դուրս եկավ հետիոտն ու հեծեծող մի տիկին և [խնդրեց] բավականանալ կատարած քաջությամբ, որով աստված օժտել էր Աշոտին։ Համոզեց և պաշարումից ազատ արձակեցին նրանց, որովհետև Բագարատի քույրն էր։ Հայոց զորքը հաջողությամբ ավարտեց պատերազմը և վերադարձավ մեծ հաղթությամբ։ Ավարի մատնեցին բանակատեղը, սպանվածների վրայից հանեցին զգեստներն ու այլ իրեր, հավաքեցին բազում ավար, ոսկի, արծաթ, գեղեցկազարդ զենքեր, խիզախ այրերի զարդեր ու զենքեր, ընտիր երիվարներ՝ իրենց զարդարանքով։ Ապա յուրաքանչյուրը մեծ և անտրտում խնդությամբ վերադարձավ իր տեղը։

Երբ անօրեն Մուսե զորապետը տեսավ, որ գլուխ չեկան իր չար դիտավորությունները, և իր զորքը կրեց մեծամեծ հարվածներ, աճապարեց գուժկան ուղարկել արքունիք, արքային տեղեկացրեց Վասպուրականի իշխան Աշոտի արարքների մասին:

Դարձյալ պետք է վերադառնամ վերևում [ասվածին]՝ մինչև Աղձնիքի պատերազմ արաբական զորքի կատարած գործերին, և թե ինչպես Աշոտ իշխանը դուրս եկավ նրանց դեմ և սրով վանեց նրանց։ Այս մենք աչքաթող ենք արել: Սակայն անվայել է լռության տալ, մոռացության մատնել այնքան մեծ հաղթության մասին, որը եղավ Վասպուրականի ազատանու զորքի շնորհիվ։

Երբ Ապուսեթը վերադարձավ արքունիք*, հանձնեց արքունի հարկերի վերակացությունը Մուսեին։ Արքունիքից եկավ նաև հարկերի մի ինչ-որ վերակացու՝ Ալա անունով ամիրան, որին կոչում էին Ծովափի։ Ապուսեթը հանձնարարեց նրան մտնել Վասպուրական երկիրը և մեծ զորքով մնալ այնտեղ, մինչև որ Հայաստանի բոլոր կողմերից ամեն մեկն իր


• Տպագիր բնագրում՝ «յԱսորիս», որը պետք է ուղղել «յարքունիս», քանի որ դեպքերի հետագա ընթացքից երևում է, որ Ապուսեթը մեկնել է ոչ թե Ասորիք, այլ արքունիք՝ Սամառա, որը ոչ թե Ասորիքում էր, այլ՝ Իրաքում։

-128-