Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/130

Այս էջը սրբագրված է

սկսվեց այգաբացին և ընդամենը մեկ ժամում [Աշոտը] Հաղթանակ տարավ և փախուստի մատնեց Ալայի զորքի բազմությանը։ Այնտեղ, իրարանցումի մեջ սպանվեց նաև Ալայի եղբայրը։ Անհնարին չափով արյուն հեղվեց։ Քաջությամբ էին կռվում [Աշոտ] իշխանի եղբայր Գուրգենը և Վահան Հավնունին, որոնք վաստակեցին հաղթողի անուն։ Նրանք սրի քաշեցին թշնամի կողմին, ամբողջ հովիտը լցրեցին կոտորվածների դիակներով։ Ձորից ցած հոսած ջուրն սպանվածների շատությունից դառնում էր արյուն։ Իսկ ինքը՝ Ալան փրկվեց և սակավաթիվ անձանց հետ ճողսպրեց Բերկրիի կողմերը: Հայոց զորքից սպանեցին քչերին՝ մի քանիսին աննջաններից, և վիրավորեցին Գուրգեն իշխանին:

Հայոց զորականները վերցրեցին սպանված խիզախների, ինձպես նաև ձիերի զրահն ու զարդարանքը և յուրաքանչյուրը բազմաթիվ ավարով, մեծ հաղթությամբ մեկնեցին իրենց տեղերը։ Այս դեպքերի պատճառով Վասակ Արծրունին լցվեց նենգությամբ ու նախանձով, հատկապես երկյուղով ու սաստիկ կռիվ սարքեց։ Նա իր բազում գանձերը լցրել էր կարասների մեջ և թաքցրել գետնափոր տանը՝ իր ապարանքի ներքնահարկում։ Երկյուղում էր, թե արաբները կգտնեն իր գանձերի պահեստը և վաճառքի կհանեն իր հարստությունը։ Նա մեկնեց Ապուսեթի մոտ, հետը տարավ ամբաստանությամբ լի թղթեր՝ Հայաստանում բնակվող նախարարների մասին Նրանք արքունիքին պատճառած բազում վնասները բարդեցին Աշոտ իշխանի վրա և քմահաճ խոսքերով արքային չարացրեցին իշխանի դեմ։ Աղձնիքի բնակիչները նույնպես չհանդուրժեցին կատարված անցքերը և ամբաստանեցին դրանց համար: Եվ կոտորվածների կանայք, խառՆիճաղանջ ամբոխի հետ, անամոթ կերպարանքներով, դեմքները բացած, կորցրած կին արարածի տեսքը, ինչպես նրանց, մանավանդ արաբական ցեղի սովորությունն է, հետիոտն դիմեցին արքունի պալատը։ Կրկին բողոքում էին ձեռքները դրած օձիքների մեջ, մազերն էին փետում, դեմքերը ճանկրոտում, լալիս էին ողբալի ձայնով, արտասվալից հառաչանքներով, խփում էին ծնկներին ու գոչում. «Արքունի հարկերը դադարեցնողը և քո զորքի կոտորողը Աշոտն է, նա՜ է քո թագավորության դեմ հայերի բոլոը ապստամբությունների

-130-