Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/212

Այս էջը սրբագրված է

ներից Արաբական ցեղերն առհասարակ նրա երեսից շփոթվեցին և բռնվեցին մեծ ահով, քանզի տեսնում էին հաստատ,առանց երկբայության իրենց հասած օրհասը։ Մեր երկիրը մաքրեց պղծությունից, նենգությունից ու Նեղություններից,ինչպես Հուդա Մակաբայեցին Իսրալեյից մաքրեց Անտիոքի անաստվածությունը և խաղաղացրեց նրանց, ում իշխում էր։


                               ԺԴ
            ԳԵՐԵՆԻԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱՍՏԾՈ [ՇՆՈՐՀԻՎ]
            ԱՄԲՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՆԵՐԻ ԳԵՐԵԴԱՐՁՈԻԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ

Հայերի գերության վեցերորդ տարին լրացավ Հայոց տոմարի 306 թվականին, որ համընկնում է 6 հոբելյանի, նաև օլիմպիադայի ու ինդիկտիոնի և Հայոց կաթողիկոս տեր Զաքարիայիա հայրապետության երրորդ տարուն և արքունիքում իշխանների գտնվելու յոթերորդ տարվա սկզբին, ըստ ժամանակի շարժման յոթնյակի չափի։ Ինչպես աստված սահմանեց Բաբելոն գերված Իսրայելի ժողովրդի համար և ինչպես գրված է [Դանիելի] մարգարեության մեջ, «77-րդն,— ասում է,— պետք է գիտենաս և խելամուտ լինես՝ եղած խոսքերին պատասխան տալու. մինչև օծյալը կա յոթը յոթնյակ ու վաթսուներկու յոթնյակն։ Այս նույնպես վկայում է Դանիելը։


Արդ, նրանցն այնքան էր, իսկ մեզ համար բոլորը մի քիչ համառոտեցրինք տարիների մի թվի մեջ, որ բովանդակում է յոթ տասնյակներ՝ լրիվ յոթ թիվը որ [տերը] համառոտել ու ժամանակի համար սահմանել էր Իսրայելի, այսինքն հեթանոսների համար։ Եվ նա առատապես ստեղծածների վրա հեղեց աստվածային նախախնամության գութը դեպի իր արարածները, մարդասիրաբար ողորմաց որթերի բարեխոսությամբ, որոնք իրենց արյունը թափեցին Քրիստոսի հանդեպ ուղիղ ու անբիծ դավանության ու երանելի Գրիգոր Արծրունու քաջ ու աներեր նահատակի, քրիստոսին խոստովանողի չարչարանքների համար և հովվապետ սուրբ Հովհաննես ե-

  • Հմմտ. Դանիէլ, Թ, 25,