Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/216

Այս էջը սրբագրված է

կիրր խաղաղվեց վրա հասած խառնակություններից, սկսեց նորոգվել, եկեղեցիները փառավորվեցին շքեղաշուք զարդերով ու արարողություններով։ Ցրվածները բազմությամբ, դրույթով վերադարձան ամեն մեկն իրենց տեղերը և շինեցին,տնկեցին, մոռացան կրած ցավերն ու տրտմությունները։


Այն ժամանակներում մինչ ճոխանալով, Ջափրմոթոքլը մեծապես փքվում էր քրիստոնյաների վրա, ինչպես մեր նախնի Սենեքերիմը Երուսաղեմի և Իսրայելի ժողովրդի վրա, նրա որդի Մոթեինը* հանկարծակի վրա հասավ և սպանեց նրան,իսկ ինքը թագավորեց հոր փոխարեն, բայց վեց ամիս հետո մահացավ։ Նրա փոխարեն թագավորեց իր հորեղբոր որդի Մուհթիսը, որն ապրեց չորս տարի և մահացավ։


Իսկ Հայոց իշխանները տագնապի մեջ էին և խնդրում էին քրիստոսին, որից լքված էին, մի ելք գտներ։Սակայն բազում օրեր հետո, երբ անցան խառնակությունները, Գուրգենն ազատվեց քրիստոսի նախախնամությամբ և ելավ բանտից եկավ մտավ իր աշխարհը։ Երբ Դերենիկն իմացավ, գնաց նրա դեմ պատերազմի, բայց վերադարձավ փախուստով։ Եվ կրկին ուժեղանալով, դուրս եկավ Գուրգենի դեմ։Բայց երիվարը փնչացնելով ու խրոխտ վազելով, վար գցեց Գուրգենին, նրա ցավերի պատճառով, քանի որ Գուրգենը նոր էր կազդուրվել հիվանդությունից և բանտում կրած տառապանքներից։ Վրա հասան, բռնեցին նրան և տարան գցեցին Հադամակերտ քաղաքի երկաթապատ բանտը։ Բայց Դերենիկի ծառաներից մեկը, որ բանտապահն էր, արձակեց նրա կապանքները և տարավ մտցրեց այն սենյակը, ուր ննջում էր Դերենիկը։ Ծառան չարությամբ մտահղացավ սպանել Դերենիկին և երկիրը ենթարկել Գուրգենի իշխանությանը, որովհետև հարմար պահ էր։Գուրգենն ընտրեց քրիստոսի սերը, քան թե այս աշխարհի կարճատև սերը, արյան վրեժ չպահանջեց նրա պապի կողմից իր հոր սպանության համար։ ԼԳուրգենըJ մերկացրած սուրը և վաղրը ձեռքերին, արտասվալից ձայնով դիմեց Դերենիկին և ասաց. <<Որրդյակ իմ Դերենիկ, ողջու՝յն քեզ, ողջու՝յն քեզ,ողջո՜ւյն, ես ելա գնացի բյուղանդացիների աշխարհը>>։ Իսկ նա ահից սարսափած ասաց, <<րՀա'յր իմ, խնա'յիր ինձ>>։ Ու այլևս ոչինչ չկարողացավ խոսել։


Գուրգենը փութով ելավ գնաց՝ իրեն անհայտության տա-