Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/222

Այս էջը սրբագրված է

թեպետև ինքն էլ էր կարծում, որ կկասկածվի։ Նույն պահին [Աշոտը] աճապարանքով աշտանակեց նժույգին, զենքը գցեց վրաան, նիզակը վերցրեց ձեռքը և բարձր ձայնով խրախուսեց իր ազատազորքին, ասելով. «Հապա՜, հայոց քաջեր, թող այստեղ էլ ճանաչեն մեզ և մեր արիությունը>>։Եվ հանդուգն հարձակմամբ, ինչը վեր էր զարմանքից, մի ակնթարթում ետ դարձրին հրոսակներին, քակեցին զորքի մարտաշարքերը և առաջապահ ախոյաններին կայծակնահար անելով, գետին գլորեցին և ամառվա փոշու մեջ խուժող հողմի արագությամբ, խիզախորեն գլուխ հանեցին պատերազմից, և Մուսեի բոլոր դիտավորությունները կատարվեցին թշնամիների հանդեպ։Բայց Մուսեն հաստատ չպահեց Աշոտին տված խոստումը՝նրան արձակելու և իր իշխանությունն ուղարկելու։Մտածեց, թե այսպիսի քաջ ու պատերազմող տղամարդուն արքունի պալատից հեռաբնակ վայր ուղարկելը պատշաճ չի համարվի։Բայց Աշոտը Վահանի հետ հեռացավ և հույժ ուրախ սրտով,խաղաղությամբ եկավ հասավ իր երկիրը։Նրա պատճառով ավելի շատացրին աստծուն փառք տալը։

                                   ԺԷ
                 ԱՆՁԵՎԱՅԻՔԻ ՀԱՄԱՐ ԱՇՈՏԻ ԳՐԳՌՎԵԼՈԻ ԵՎ ԴԱՐՁՅԱԼ
                               ԽԱԱՂԱՂՎԵԼՈԻ ՄԱԻՆ


Սրանից հետո [ԱշոտինJ իմաց տվեցին, որ Գուրգենը տիրել է Անձևացիքին։ Աշոտը ծանր զորքով եկավ մտավ Անձևացյաց երկիրը, բանակեց Բլրակ գյուղում և Վահան Արծրունուն ու վաներեց Թեոդորոսին, որ Հոգյաց վանքի գլխավորն էր, ուղարկեց Գուրգենի մոտ, ասելով. «Ես եկա խաղաղությամբ, արքունի հրամանով և ոչ քեզ նման ապստամբության դիմելով։ Արդ, Անձևացիքի երկրորդ մասը թող իմ որդի Դերենիկին և այլևս մի հակառակվիր, իսկ եթե հոժարությամբ այդ չանես, գիտցիր, որ չուզենաս էլ, հարկադրվելու ես թողնել նաև ունեցածդ»։ Իսկ Գուրգենը հեզաբար, առանց ամբարտավանության