Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/251

Այս էջը սրբագրված է

սահմանած և Եղիաբ ու Բեսելիել ճարտարապետների ձեռքով կառուցած վկայության խորանի հաղորդության տուփը և այլ սպասքներ։Նոր մի նաբուզարդան* կամ Զամրի,հայտնված Նեստորի աղանդից, երիցս թշվառական և անզգամ,հիվանդացած ագահության չարությամբ, մութ գիշերով սպրդեց մտավ ապահով ու պարսպված բլուրը և անցավ գիշերեց սուրբ եկեղեցում։ Մինչ քաղցրատենչ քունը վրա հասավ գիշերվա պահապաններին, նա մեկնեց պիղծ ձեռքը սրբության սրրոցին և վերցնելով Քրիստոսի սուրբ խաչը,պատուհանով դուրս եկավ, որջացավ ծովափի արևմտյան կողմում, կարծր ժայռի փապարում և փշուր֊փշուր արեց արծաթեղենը փայտեղենի հետ։Բայց պիղծն իսկույն այսահար եղավ և զառիվայր լեռան վրայով թավալգլոր եղավ մեծ երկարությամբ, մինչև դաշտավայր տեղը, ուր այգեստաններն են։ Երբ ստույգ իմացան եղածի մասին, փութացին փնտրել քաղաքի մեջ և ճանապարհի նեղ տեղերում, ով որտեղ կարող էր, աճապարեցին,մինչև որ գտան պատժված չար ոգուն, քանզի դեռ մնում էր կիսամեռւ Վերցրեցին խաչի մանրատված, խորտակված մասերը և բերեցին Գագիկ զորավարի մոտ, լվացին պիղծ արյունը, որ քսվել էր խաչին այսահարի գլորվելիս։ Եվ հրամայեց բերել ոսկերիչ, որը նորոգեց, նորացրեց քրիստոսի անհաղթ խաչափայտը, անդամ-անդամ իրտր միացրեց, յուրաքանչյուր մասը պատեց մաքուր արծաթով, ավելի վայելուչ,քան նախկինը ի պարծանս քրիստոնյաների և համոթ ու ի նախատինք քրիստոսի խաչի թշնամիների։ Իսկ թշվառականը ընդունեց մահվան վճիռը, և հանդերձյալ [ կյանքում] կհատուցի ըստ արժանվույն' խաչը հանելու համար։


Բայց ինձ չպիտի մեղադրես այս օրինակը ավետարանի մեջ եղածի հետ համեմատության դնելու համար, որպիսի դեպքում ես չեմ անգիտանում մեծն ու փոքրը, օրինակը և ճշմարտությունը։ Ինչպես Պողոսն է ուսուցանում, «Մեկը եթե արհամարհեր Մովսեսի օրենքները, պիտի մեռներ երկու կամ երեք վկաներով։ Որչա՛փ ավելի սաստիկ պատժիարժանի պիտի համարենք նրան, ով ոտքի տակ առա՛վ աստծո որդուն>> և շարունակությունը։

• Առ երբ․,Ժ, 28-29։