Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/252

Այս էջը սրբագրված է

ԻՐ

                    ՍՄԲԱՏ ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՄ ԿԱՅՍԻԿՆԵՐ ԿՈՉՎԱԾ ԱՐԱԲՆԵՐԻ ԵՎ
                     ՍՅՈԻՆՅԱՑ ԻՇԽԱՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԵՎ ԵՐԿՈՒՍԻՆ
                                    ՀՆԱԶԱՆԴԵՑՆԵԼՈՒ


Այն ժամանակներում հայոց Սմբատ թագավորը արշավեց Ապահունյաց աշխարհի վրա, քանզի Աբդռահմանի որդիները,որ կայսիկներ են անվանվում, ապստամբել էին թագավորի իշխանության դեմ և հրաժարվել ինչպես օրենքն էր, հարկեր և զինվորներ տայլուց։ Եվ գրեթե Հայոց,Վրաց և Աղվանից բոլոր իշխանները եկել էին Հայոց զորքի հետ Ապահունյաց աշխարհի վրա։ Նրանց հետ էր նաև Վասպուրականի մեծ իշխան Աշոտը՝ Դերենիկի որդին և նրա հետ՝ Մոկաց Գրիգոր իշխանը և Անձևացյաց զորքը, որովհետև Մոկաց և Անձևացյաց իշխանները հպատակվում էին Վա սպուրականի իշխանությանը։ Հայոց զորքն անցավ բանակեց Մանավազյան նահանգի Օշական դաշտում։


Իսկ կայսիկը, որ տիրում էր Ապահունյաց աշխարհին,հավաքեց իր զորքը։Նրա հետ էին նաև Պարսկաստանի քաղաքաբնակները, ասպատակները, որոնք հարձակումներ էին գործում բյուզանդացիների վրա։ Կայսիկը գրեց [ՍմբատJ թագավորին, խնդրեց խաղաղություն և [խոստացավ], թե ինչ կամենա, իսկույն կլինի։ Հայտնին այսպես էր, իսկ ծածուկը՝ ինչպես որ պարզվեց։ Թագավորը հանձն առավ խաղաղությունը։ Իսկ կայսիկները և ովքեր նրանց հետ էին, ու պարսից զորքը, գաղտնի պատրաստվեցին մարտի և աճապարեցին,հասան Հայոց զորքի դիմացը։ Մինչ սրանք մնում էին անհոգ ու ապահով, նրանք մարտաշարքեր կազմեցին և պատրաստվեցին մարտի։

Իսկ թագավորը, որ անհոգ էր, փութաց, ելավ և փախավ բանակից երկար տարածության վրա։ Իսկ Աշոտ իշխանը, Մոկաց տերը և Անձևացյաց զորքը ավելի քաջությամբ արիացան և մնացին հանգիստ,զինավառվեցին և ժայռի պես կանգնեցին իբրև մի մարդ։ Հանդուգն դիմադրությամբ, խուռն հարձակմամբ հարվածեցին ճակատից,ուր, աջակողմյան թևում կռվում էին այլազգի քաջերը, և ցրիվ տվեցին զորագունդը, պարտության մատնեցին ախոյաններին։