Այս էջը հաստատված է
Որ երբ հանկարծ նկատում եմ,
Թե ինձ տեսավ մի չար պառավ
Ու մահակը իր ձեռքն առավ,
Իսկույն էնպես
Ծլկում եմ ես,
Փախչում-գնում
Մի քունջ մտնում,
Որ ինչքան էլ փնտրի, փնտրի՜,
Ինձ չի գտնի, ինձ չի գտնի։
ԳԵՏԸ
Գետը հոսում,
Հետն էլ խոսում,
Ձայն է տալիս,
Աղմկում,
Չես իմանում,
Ի՞նչ է ասում,
Երգու՞մ է, թե՝
բողոքում։
Մեկ փրփրում,
Փրփուր փռում,
Համբուրում է ափերը,
Մեկ էլ արագ,
Կոհակ-կոհակ
Հետ է քաշում
Ջրերը։
Ու ամեն օր
Խորհրդավոր,
Աղմկալից
Հառաչով,
Փրփուր կտրած,
Իջնում է ցած,
Իջնում, գնում
դեպի ծով։