Այս էջը հաստատված է

Էն անպատվին։
Լսեց կատուն
Առանց ծպտուն
Եվ լուռ ու մունջ
Քաշվեց մի քունջ…
Մարաղ մտավ, աչքը չռեց,
Ուշի–ուշով ականջ դրեց,
Բայց ինչքան նա խորամանկ էր,
էնքան մկան միսը թանկ էր.
Ո՞նց մտներ նա մկան ծակը,
Նրան գցեր իրեն ճանկը...
Սպասեց երկար,
Մուկը չկար...
Վերջն ինքն իրան
Շշպրեց նրան.—
— Կա՛ց դու հալա, մկան լակոտ,
Շուտով կեփեմ ես քո կորկոտ...
Երբ որ հանկարծ գլխիդ չամփեմ
Ու սաղ ջանդ փորս ճամփեմ,
Էն ժամանակ կասեմ ես քեզ,
Թե ի՞նչ զալում պտուղ եմ ես...
Ասավ, գնաց
Մլավելով,
Սաստիկ քաղցած
Զկռտալով։

ԴԱՐԲԻՆ

Թա՛– կլի – թա,
Թա՛ կլի – թա,
Կլի – թա՛, կլի – թա,
Թա՛– կլի – թա...
Երկաթ է խփում դարբինը սալին,
Նրա կռները՝ ջլոտ, մսալի,
Գործում են արագ
Ծանր մուրճի տակ։