Այս էջը հաստատված է
Լսվում է կարճ շվշվոց.
— Ֆու ու ո՜ւ...
— Ֆու ու ո՜ւ...
Նա էս անգամ բորբոքվում,
Ավելի է փուք-֊փքվում,
Քիթը մի թիզ ցած գցում,
Գլուխը մի գազ վեր ցցում,
Վիզը կարմիր ու կա՛պույտ
Ուռցնում է նա պուտ-պուտ։
Մին էլ հանկարծ
Զայրացած՝
Ձեն է տալի
Թնդալի.
— Կրա՜-կլի-կրուկլո՜...
— Կրա՜-կլի-կրուկլո՜...
- Բլրը՜բ,
— Բլրը՜բ...
ՈԻԼԻԿ
Չալ ու չալտիկ իմ ուլիկ,
Համ պստիկ ես, համ ճստիկ,
Պոզեր ունես պուլիկ՝
Համ գեղեցիկ, համ կարճլիկ։
Ականջներդ խլշկան,
Աչիկներդ պսպղան,
Մկկոցդ կմկման՝
Մորդ լեզվին է նվան։
Բոժոժներով զարդարուն
Վզնոց կառնեմ քեզ համար,
Երբ վազվզես դաշտերում՝
Կզնգզնգա անդադար։