Այս էջը հաստատված է

Չալ ու չալտիկ իմ ուլիկ,
Անգին ընկեր սիրունիկ,
Ալի գնանք մեը պարտեզ,
Մինչև մերդ հասնի քեզ։


ԿՈՎԵՐԸ

Կովերն եկան, նանի ջան,
Ինչ լավ էլավ, ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն
Վեր կաց, կթի, քիչ մեզ տուր,
Ել չենք ուզի կերակուր։

Եկան, մտան մեր կալը,
Նանի, մի տե՜ս սրանց հալը,
Բա-բեո՜, բա-բեո՜, աղմուկով
Իրար գտան հորթ ու կով։

— Ա՜յ իմ խելոք Ծաղիկ ջան,
Կաթդ ուտեմ փշփշան,
Արի, նանը քեզ կթի,
Որ մնացածը՛ հորթդ ուտի։

Դո՜ւ էլ արի, Նարգիզ ջան,
Քու կուրծքն էլ է քչքչան,
Նանի, սրան էլ շուտ կթի,
Սրա հորթն էլ է անոթի։

Նանը կթեց բոլորին,
Հետո թողեց հորթերին,
Նրանք կերան, կշտացան,
Մենք էլ բաժին ստացանք։