Այս էջը հաստատված է

ԱՆԲԱԽՏ ՓԻՍՈՆ

Փիսոն, փիսոն փափկամազ,
Տանից փախավ վազեվազ,
Ուզեց մտնի ամբարը՝
Ետքից հասավ Չամբարը։

Կռիվն ընկավ նրանց մեջ,
Վեր տնկեցին պոչ ու մեջք:
Փիսոն արավ՝ փի՜ֆ, փա՜ֆ, փա՜ֆ
Չամբարն արավ՝ հա՜ֆ, հա՜ֆ, հա՜ֆ,

Փիսոն փախավ մառանը,
Հենց մառանի դռանը
Առաջն.ելավ Սահակը՝
Ձեռքին բոնած մահակը։

Վերջը սոված ու ծարավ
Խեղճը դեպի գոմ փախավ,
Էդ գոմի էլ դռանը
Քացի խփեց Ծիրանը։

ԳԱՐՈԻՆ

Արտն ու արոտը ծլել, փթթել,
Կանաչ թավիշը դաշտերն է պատել,
Ծիլն ու ծաղիկը վաղորդյան ցողով
Գարուն են բերել արևի շողով։
Աղբյուրն է բխում, աոուն կարկաչում,
Հովն է թավալվում մախմուր կանաչում,
Հազար թևավոր, հազար մի տեղում
Գարուն են երգում, անուշ գեղգեղում,
Երանի՜ նրան, ում որ այդ ժամին
Թրջում է ցողը, զով տալիս քամին,
Ով մանկուց հենց այդ երգերի գրկում
Գարուն է տեսնում, գարուն ճաշակում։