Այս էջը հաստատված է
Էն օրվանից թուխսը արձակ,
համարձակ
Ճուտերի հետ չափչփում էր
կալ ու բակ,
Չափչփում էր, քուջուջ անում
աներկյուղ,
Գիտեր, որ էլ բազեն չի գա
իրանց գյուղ։
ՉԱՄԲԱՐՆ ՌԻ ԿԱՏՈԻՆ
(Պստիկ հեքիաթ)
Կար չկար,
Մի քիչ տկար
Մի ճուտիկ կար,
Կուչ էր եկել ծաոի տակ.
Խեղճը պուճուր,
Անկուտ, անջուր,
Ծվծվում էր շարունակ։
Պատի տակին
Մի ահագին
Կատու մարաղ էր մտել,
Աչք էր ածում
Ու մտածում՝
«Ինչ լավ պատառ եմ գտել»։
Թխսամերը
Ու հավերը
Ցրիվ եկած դեսուդեն,
Շրջում էին,
Որ գտնեին