Այս էջը հաստատված է
Կանաչ խոտի գերին ես դու,
Միշտ քու փորի խերին ես դու,
Ծլած արտի սերին ես դու,
Սուր քերծերի ծերին ես դու,
Արի՛, ծիկ-ծիկ-ծիկ,
Ա՜յ կրակի պեծիկ.
—Մըկըկըկա՜, մըկըկըկա՜...
Աչքերդ կրակ,
Մի-մի վառ ճրագ,
Ոտներդ բարակ,
Վազում են արագ,
Պոչդ անհանգիստ,
Տմբտմբան է խիստ,
Արի՛, ծիկ-ծիկ-ծիկ,
Այ իմ սև Էծիկ.
- Մըկըկըկա՜, մըկըկըկա՜…
Մկկա, էդ սասիդ մատաղ,
Կմկմա, էդ նազիդ մատաղ,
էդ քու ձենը բարձր ու զիլ՝
Քեզ միշտ լսել ո՞վ չի ուզիլ,
Արի՜, ծիկ-ծիկ-ծիկ,
Ջա՜ն, կրակի պեծիկ...
— Մըկըկըկա՜, մըկըկըկա՜։
ԳԱՐՈԻՆ է
Գարուն է...
Չարաճճի մանուկի պես
Արևն է միշտ ժպտերես,
Սարն ու դաշտը կանաչազարդ
Բացվել է և կարմիր վարդ։