Այս էջը հաստատված է

— Չալտիկ ճուտն էլ, է՜յ, Գայանե,
Լավ պահպանի, էն քո փայն է,
Սևուկ-մևուկ աքլորիկն էլ
Թող Արմիկին լինի նվեր։

Իսկ ինձ մնան թխսամերը,
Ու էն մարիկ ճուտիկները,
Որ մեծանան և ձու ածեն,
Նորից մեկ-մեկ թուխսը նստեն։


ՄՈԻԿՆ ՈԻ ԿԱՏՈԻՆ

Պատահեց որ,
Եղավ մի օր,
Մուկն ու կատուն
Ծլկեցին տուն։
Մուկը՝ դռան տակի ճեղքով,
Կատուն՝ կոտրած վերի փեղկով։
Մուկը վազեց մտավ ծակը,
Կատուն ցատկեց թախտի տակը...
Ու այսպիսով նա հազիվհազ
Կատվից փախավ առանց վնաս։
Մուկը բնում
Երբ սիրտ առավ,
Իր թշնամուն
Բերանն առավ.
— Ա՜յ գլխամեռ, անխի՛ղճ կատու,
Ի՞նչ ես ուզում ինձանից դու,
Քանի՞ կտրես մերոնց ճամփեն,
Ախր, մի տես, նրանք քո չա՞փ են։
Երնեկ կըլնի՞, որ սատկես դու,
Բոյդ մեկնած տեսնեմ ես քու...
Ու մուկն այս
Խայտառակեց
Էն չաք կատվին,