Այս էջը հաստատված է

Մանդ մանի,
Թել հանի,
Թելը տանեմ աղին տամ,
Աղեն գթա՝
Սև փող տա,
Պարտքատիրոջ հախին տամ:
էն գլխիցն էս գլուխ՝
Մենք համկալ ենք, իլիկ ջան,
էս մատներս իմ կակուղ՝
Քեղ պտտելուց կոշտացան։
Մանդ մանի, քանի կաս,
Իմ դարդերն են անպակաս։


ՓԱՐՉԸ

Կը՜լ֊կը՜լ-կը՜լ,– կլկլոցով
Փայտե փարչը ջուր է տալի,
Փարչի ջուրը իր զրույցով
Խմողներին դուր է գալի։

Գուլտ-ղը՜, գուլտ-ղը՜,— կլկլոցով
Կում-կում ջուրը կուլ է գնում,
էլ ի՜նչ բաժակ, երբ հենց փարչով
Ջուրն ավելի քաղցր է խմվում։

Օխա՜յ... փարչն իր կլկլոցով
Զովացնում է աղբյուրի պես,
էն ո՞ր կուժը իր լեն դնչով
էսպես սառը ջուր կտա մեզ։


ԺԱՄԱՑՈԻՅՑ

Թի՜կ-թա՜կ,
Թի՜կ-թա՜կ,