Այս էջը հաստատված է

Մեկ մի անուշ բալ էր կտցում,
Մեկ ցատկոտում ճյուղից-ճյուղ.
Մեկ ծլվլո՜ւմ, տեղից շրջում,
Տաղ էր ասում աներկյուղ։

Կարմիր բալը կանաչ ծառից
Հա ժպտում էր տղային,
Պստիկ տղան կողքի քարից
Հա նայում էր բալերին։


ՁՆԾԱՂԻԿ


Սառը ձյունի
Սառը գրկում
Մի ծաղիկ է
Ծլում-ծաղկում։
Թերը քնքուշ,
Թերը սպիտակ,
Աչիկները՝
Բաց-կապուտակ։

Ձյուն ու ծաղի՞կ
Այ քեզ զարմանք,
Ձյուն ու ծաղիկ
Ունեն մի կյանք։
Դա ձմեռվա
Մի ծաղիկ է,
Ձյունից ծնված
Ձնծաղիկ է։


ԴԱՐԲԻՆ

Թա՛-կլի՜-թա՜,
Թա՛֊կլի՜-թա՜,
Կլի՛–թա՜, կլի՛-թա՜,
Թա՛-կլի՜-թա՛...