Այս էջը հաստատված է

Վշտալի՝
— Չկա՜-չէ՜-չէ՜,
Չկա՜-չէ՜-չէ՜։


ԾԻԾԵՌՆԱԿԻՆ

Ի՞նչ կա, էրնակ,
Ա՜յ ծիծեռնակ
էդ քնքուշիկ քու բկում,
Որ դու էդպես
Հազար տեսակ
Գեղգեղում ես ու երգում։

Առավոտվա էն սուրբ ծեգին
Բաց էս անում կտուցդ,
Անուշ ձենով ու սրտագին
Ծլվլում ես հոգուցդ։

Ի՞նչ կա, էրնակ,
Ա՜յ ծիծեռնակ,
էդ քնքուշիկ քու բկում,
Որ դու էդպես
Հազար տեսակ
Գեղգեղում ես ու երգում։


ՄԱՅՐ ԾԻՏԻԿԸ

Ծառի ճյուղին
Բույն էր հյուսել
Մայր ծիտիկը
Շիվերից,
Իր բնի մեջ
Ձու էր ածել,
Չէր հեռանում