Այս էջը հաստատված է
ԻՐԻԿՆԱԴԵՄԻՆ


Արևն անցավ սարի ետև,
Դարի ետև,
Պաղ շողերց մնացին.—
— Շո՜ղ, շո՜ղ, շո՜ղ...
Զեփյուռն ելավ մեղմ ու թեթև,
Նա միշտ անթև,
Մեծ սարերի դրացին.
— Ի՜ֆ, ի՜ֆ, ի՜ֆ...
Պաղ շողերն ու մեղմ զեփյուռ,
էն համասփյուռ,
Հենց որ գտան իրարու,
— Տե՛ս, տե՛ս տե՛ս...
Սարն ու դաշտը, գետն ու աղբյուր,
էն անուշ ջուր,
Փայլ տվեցին հայելու.
— Օ՜խ, օ՜խ, օ՜խ
Պսպղալե շողերն անհետ,
Միշտ ետուետ
Դեպի հանգիստ են փախչում,
— Թը՜ռռռ...
Զեփյուռն էլ էդ շորերի հետ,
Միշտ խեթ ու խեթ,
Իր հովիկն է մեղմ փչում,
— Ֆը՜ռռռ...

ՋԱՆ, Ա՜Յ ԼՈԻՍԻՆ


Լուսինն ելավ են սարից,
Սարի բարձր կատարից,
Շեկլիկ-մեկլիկ երեսով՝
Փռեց գետնին լույսի ծով.—