Այս էջը հաստատված է
— Ջա՜ն, ա՜յ լուսին,
Ջա՜ն քո ուսին,
Ջա՜ն քո կլոր
Շեկ երեսին...
Խավարն իսկույն չքացավ,
Ու էլ գետնին չկացավ,
Լուսնի լուսից հալածված՝
Խոր ձորերի մեջ մնաց.
— Ջա՜ն, ա՜յ լուսին,
Շեկլիկ լուսին,
Ջա՜ն քո արծաթ
Կամար ուսին...
Բայց ամպերը մոլեգին՝
Նախանձեցին լուսնյակին,
Ելան երկինք կապուտակ՝
Լուսնին առան իրենց տակ.
Ջա՜ն, ա՜յ լուսին
Խավար լուսին,
Ջա՜ն, կսպասենք
Մենք քո հույսին...
Գիշերն է մթին, աստղերը մարել,
Փայլուն աչքերով էլ չեն նայում ցած՝
Լուսինն էլ մտել՝ մի տեղ տապ արել՝
էլ չի ցույց տալիս դեմքը արծաթած:
Զորս կողմը թանձր խավարն է իջել.
Իջել է, նստել խոնաված գետնին,
Ողջ գյուղը վաղուց պառկել է, ննջել.
Իր աշխատանքի դրոշմը դեմքին։