Այս էջը հաստատված է

Դես-դեն նայեց աներկյուղ
Իսկ Թևիկն ու Սևիկը՝
Թռան, տեղից վերացան,
Մեր պարտեզից հեռացան։


ԱԳՌԱՎԻ ԼԵԶՈԻՆ

Թևին տվեց ագռավը,
Եկավ նստեց մի ծառի,
— Ղռա՜ք, ղռա՜ք, ղռա՜ք...
Չար ու գուժկան էն հավը՝
Գուշակի՛չ է միշտ չարի.
— Կրա՜կ, կրա՜կ, կրա՜կ...

Ցատկեց նա ցած՝ ծառի տակ,
Ոստ-ոստում է, կռկռում,
— Ղո՜ռ, ղո՜ռ, ղո՜ռ...
Գնդակ դիպչի բկիդ տակ,
Քանի՞ գոռաս անկշտում.
— Չո՜ռ, չո՜ռ, չո՜ռ...

Թռավ, նորից ծառն ելավ,
Կրկնեց իրեն կռավոցը.
— Ղա՜վ, ղա՜վ, ղա՜վ...
Էս տեսակ էլ վայրի հա՞վ,
Հենց կբանա կտուցը՝
— Ցա՜վ, ցա՜վ, ցա՜վ...


ՈԶՆԻ

Գունդ ու կծիկ,
Փշերդ ձիգ.
Այ ոզնի,
Դունչդ փորիդ