Այս էջը հաստատված է

Պինդ ծղրտաց.–
— Ծուղ-րու—ղո՜ւ...
Թուքը ցամքեց քոթոթի,
Լեղին ճաքեց բրդոտի,
Կանգնած տեղից ծուլ ելավ,
Գլուխն առավ ու փախավ։
Ո՜նց է վախում,
Ո՜նց է դողում...
Խե՜ղճ իմ քոթոթ,
Խե՜ղճ իմ բրդոտ...


ՀՈՐԹԱԽԱՂ


Մայիս ամիսն է.—
Ծաղիկը շաղոտ,
Կանաչը ցողոտ,
Փռված ամեն տեղ
Մեկ-մեկուց շքեղ,
Մեկ-մեկուց համեղ,
Անուշ, հյութալի՝
Դաշտի հորթերին
Հանգիստ չեն տալի։
Սիրուն հորթերը,
էն չար հորթերը,
Մեկ դես են վազում,
էս ծաղկին հասնում,
Մեկ դեն են ցատկում՝
էն խոտը պոկում,
Մեկ էլ՝ բառաչում,
Մեկ-մեկու կանչում
Եվ ուրա՜խ-ուրա՜խ
Բռնում հորթախաղ։
Որը ինքն իրան
Ծուլ–ծուլ է լինում
Ու իրան-իրան