Այս էջը հաստատված է

Իրիկնաժամի զանգակը տվին»
Ղողանջում էր նա ծա՜նր ու բարակ,
Ու գյուղը մտավ սրբազան հուքմին,
Հիմա ժամ կանեն, վաղը՝ պատարագ:
Զանգերն անդադար հնչում են, հնչում.—
Տա՜ն-տի՜ն-տո՜ն, տա՜ն-տի՜ն,
Տա՜ն-տի՜ն-տո՜ն, տա՜ն-տի՜ն,
Կանայք ջերմեռանդ առ Աստված կանչում.
Տե՜ր, խղճա դու մեր հանդին, մեր հանգին։

Դաշտերի եռուն աշխատանքն արդեն
Դիմաց հանդերում հանգիստ է առնում
Եվ վաստակավոր գյուղացիք հրե՜ն,
Անուշ երգերով տուն են ետ դառնում։


ԿԱԹՆԱՂԲՅՈԻՐԸ
2

ժամեժանք է, կաթնաղբյուրը
Կենդանություն ստացավ,
Հարս ու աղջիկ եկան ջուրը՝
Ջրավորը շատացավ։

Ով գալիս է՝ գլգլալի
Ջուր է լցնում աղբյուրից,
Կուժն ու կուլեն պլպլալի
Վերադառնում են ջրից։

Խումբը գալիս, խումբը գնում,
Ջրավորը չի պակասում,
Նոր եկողը հնին մնում
Իր հերթին է սպասում։