Այս էջը հաստատված է
ԳՆԱՑՔԸ
(Մանկական խաղ)

Դա՜- գա՜- դո՜- գե՛,
Դա՛ - գա՛– դո՛ – գե՜,
Թը՜շ-թը՜շ, թը՜շ֊թը՜շ,
Ֆու-ֆո՜ւ, ֆու՜-ֆո՜ւ,
— Ֆո՜ւ ո՜ւ ո՜ւ ո՜ւ...
Գնացքն է գալի՝
Դրնգդրնգալի,
Թշթշալի,
Շվշվալի,-
— Ֆո՜ւ-ֆո՜ւ, ֆո՜ւ—ֆո՜ւ ...
Ֆո՜ւ ո՜ւ ո՜ւ ո՜ւ...

Նա գալիս է խիստ համարձակ,
Ճամփան է հարթ, համ լայնարձակ.
Սար ու ձորեր ձայն են տալիս,
Դղրդում են միշտ թնդալի.
— Ո՜ւ-ո՜ւ, ո՜ւ-ո՜ւ,
— Ո՜ւ ո՜ւ ո՜ւ ո՜ւ

Ինչ ծուխ ու բոց.
Ինչ գոլորշի.
Ինչ դղրդոց,
Քամի, փոշի.
— Ֆը՜րր-ֆը՜րր, ֆը՜րր– ֆը՜րր
— Վը՜ զ զ զ զ
— Ո՜ւհ-ո՜ւհ, ո՜ւհ-ո՜ւհ,
Ո՜ւ ո՛ւ ո՜ւ ո՜ւհ։