6
***
Հնչում է անվերջ աշնան թախիծով Դաշնամուրն այնտեղ, պատի հետևում. Հարազատ է ինձ այդ երգը հեծող — Իմ անանց ցավով մեկն էլ է ցավում։ Աշնան տխրահեծ անձրևի նըման, Անձրևի նըման լալիս են անվերջ Այն հնչյունները մեղմ ու միաձայն՝ Պատի հետևում և իմ հոգու մեջ...
[1912]