Մութ գիշերում կնստեմ՝ Լցված սիրով խնդագին, Քո գաղտնիքը ես գիտեմ, Բայց չեմ ասի ոչ ոքին... Մռայլ գիշերն է լռում, Խավար գիշերն ամենուր, Ես վառել եմ խավարում Իմ ճրագը ոսկեհուր.․.
[1910]