31
***
Չըկա ոչինչ, որ այնքան Թովիչ լինի, որպես քո Տխրությունը կուսական... Խորն է կյանքն այս երեկո,— Եվ պայծառ է, և տխուր, Որպես թախծոտ սերը քո. Ե՛վ հայացքըդ ոսկեհուր Մթնում իմ սև գիշերվա, Իր անսահման, իր մաքուր Լույսն է փռում իմ վրա...
[1912]