Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/21

Այս էջը հաստատված է

տպագրության պատրաստվող բանաստեղծությունների ժողովածուն: Երկրորդ հատորում գրվելու են ետմահու տպված բանաստեղծություններ («Բանաստեղծություններ» խորագրով), ինչպես և սևագրություններն ու թարգմանությունները: Երրորդ հատոր են մուծված այլ և այլ տարիների հոդվածները, զեկուցումները և նամականու մի մասը։ Չորրորդ հատորով ավարտվում է նամականին: Երրորդ և չորրորդ հատորներում գրվելու են նաև Տերյանի կյանքի ու գործունեության առանձին կողմերը լուսաբանող մի քանի փաստաթղթեր (հեռագրեր, դիմումներ և այլն):

Այս հրատարակությունը լինելու է նախորդ բոլոր ժողովածուներից ամենից լիակատարը»։ Չորսհատորյակի բոլոր նյութերը նորից համեմատված են բնագրերի ու աղբյուրների հետ և ճշգրտված։

Վ․ Պարտիզունի